00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծնող. «Աշակերտները դասարանում վերարկուով են նստում»

© Sputnik / Aram NersesyanШкола. Ученики
Школа. Ученики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցներում վերարկուներով նստած աշակերտներ՝ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին բոնորոշ այս պատկերն այսօր էլ, պարզվում է, արդիական է: Sputnik ռադոկայանը զրուցել է երկրորդ դասարանի աշակերտի ծնողի հետ, ով խուսափում է երեխային դպրոց ուղարկել, քանի որ դասարանում ցուրտ է

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հայաստանի կրթության պատասխանատուները հայտարարում են, որ դպրոցներում և մանկապարտեզներում առկա է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, այնինչ երեխաների ծնողները հակառակն են պնդում։

Հիշեցնենք, որ դպրոցներում դասերը հետաձգվել էին սուր վարակիչ հիվանդությունների աճի պատճառով, այս շաբաթ դասերը վերսկսվել են, սակայն որոշ ծնողներ երեխաներին չեն ուղարկում դպրոց, քանի որ դասարաններում ցուրտ է։

«Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում երեխաները փետրվարի 1-ին նստել են վերարկուով»,- Sputnik ռադոկայանի հետ զրույցում պատմել է երկրորդ դասարանցի երեխայի մայրը: Այդ պատկերը տեսնելով` նա որոշել է երեխային դասի չուղարկել այնքան ժամանակ, մինչև դպրոցի ջերմաստիճանն իսկապես կհամապատասխանի նորմային։

«Եթե երեխան անգամ առողջ գնա դպրոց, ապա նման պայմաններում անպայման կհիվանդանա»,- նշել է ծնողը։

Թեև երեխայի մայրը դպրոցի ներսում չի եղել, իսկ երեխան էլ փոքր է ու ջերմաչափին չի հետևել, բայց փաստը, որ ուսուցչուհին երեխաներին հորդորել է նստել վերարկուներով, վկայում է այն մասին, որ հավանաբար ջերմաստիճանը դասարանում 18 աստիճանից ցածր է եղել։ Նա նշել է, որ ամեն դեպքում երեխաները սառել էին և ամբողջ օրը վերարկուներով են նստել դասարանում։

Ռադիոկայանի զրուցակիցն այլ դպրոցների մասին տվյալներ չուներ, բայց նկատեց, որ եթե այնպիսի դպրոց, ինչպես Նիկոլ Աղբալյանն է, որն ունի հարգանք, պատիվ, աշակերտների մեծ քանակ, տնտեսել ու խնայել է ջեռուցման համար, ապա չի կարծում, որ արվարձաններում գտնվող և ավելի պակաս աշակերտներ ունեցող դպրոցներն այլ կերպ կվարվեին։

Школа. Ученики - Sputnik Արմենիա
Մինչև փետրվարի 3–ը աշակերտների բացակայությունները կհամարվեն հարգելի
Փոխարենը Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որ փետրվարի 1-ից քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակիցները պարբերաբար անակնկալ այցեր են կազմակերպում դպրոցներ ու մանկապարտեզներ՝ տեղում ստուգելու երեխաների հաճախելիությունը, անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովումը, ինչպես նաև հետևելու ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:

Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ բոլոր հաստատություններում ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով սահմանված է եղել սպասարկող անձնակազմի հերթապահություն:

© Sputnik / Asatur YesayantsШкола, ученики, класс
Школа, ученики, класс - Sputnik Արմենիա
Школа, ученики, класс

«Չնայած ամեն օր մենք բոլոր հաստատություններից ստանում ենք ջերմային ռեժիմի, ինչպես նաև երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկատվություն, այդուամենայնիվ, նաև ինքներս ենք լինում տեղերում և անձամբ համոզվում», — ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:

Ոլորտի պատասխանատուն փաստում է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ: Բացի այդ, իրականացվում է նաև բժշկական խիստ հսկողություն` շնչառական հիվանդություններով երեխաների հաճախումը բացառելու նպատակով:

 

 

Լրահոս
0