00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առգրավված սիգը հանձնել են մանկատներին

CC BY-SA 3.0 / Herriot Guy / Corégone Сиг
Сиг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը ոչնչացրել է ձկնորսական ցանցերն ու լողամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսի ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում (20.11-25.12.15թ. և 06.01-20.01.16թ.) իրականացված միջոցառումների արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնաբերել է ապօրինի որսի 439 ձկնորսական ցանց, 345 խեցգետնաորսիչ և 3 հատ լողամիջոց:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը հաշվառել և սահմանված կարգով ոչնչացրել է որսի վերոհիշյալ միջոցները:

Ինչպես հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, որսի արգելքի ժամանակահատվածում, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում առգրավվել է 1 տոննա 617.0 կգ «Սիգ» տեսակի ձուկ (որից մոտ 300 կգ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից), ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով ուժեղացված ռեժիմով իրականացված միջոցառումների արդյունքներին, նշել է, որ ապօրինի որսի կանխարգելմանը և բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:

 

 

Լրահոս
0