00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճշմարիտյան.«Ինձ առաջարկում են` եկեք փակենք մեծերը, որ աշխատեն փոքրերը»

© Sputnik / Asatur YesayantsКарен Чшмаритян
Карен Чшмаритян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում բարվոք վիճակում չէ։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է դրա պատճառներին, բաց երկնքի քաղաքականությանն ու արդյունաբերական աճին

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik, Գոհար Սարգսյան. Մոնոպոլիաների դեմ կառավարությունը պայքար չի տարել ու չի տանելու, վստահեցնում է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նրա խորին համոզմամբ`պետք է պարզապես թույլ չտալ, որ խոշոր ձեռնարկությունները մենաշնորհային դիրքը չարաշահեն։ Թե ինչպես են որոշելու չարաշահման սահմանները, կարծես թե հայտնի չէ։

«Երբեմն առաջարկներ են լինում` եկեք փակենք մեծերը, որ աշխատեն փոքրերը։ Դա հնարավոր չէ»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը։

Ըստ նախարարի` Հայաստանում ՓՄՁ-ները փակվում են իրենց «խելքից»։

«Հայ գործարարին պետք է բացատրել մարքեթինգի տարրական կանոնները իմանալու համար` եթե կա ավելի ուժեղ մրցակից, ինչ պիտի անի ինքը։ Արտասահմանում խոշոր սուպերմարկետների կողքին գործում են փոքրիկ խանութներ։ Նրանք հաջողության են հասնում, որովհետև չեն կրկնում ապրանքային տեսականին կամ էլ վաճառում են նույնը որակային տարբերությամբ»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը։

Հայաստանում տնտեսության պատասխանատուն անդրադարձավ նաև քաղավիացիային։ Նրա խոսքով` բաց երկնքի քաղաքականությունը որդեգրելուց ի վեր թռիչքներն ավելացել են 3 տոկոսով, ուղևորափոխադրումները` 11-ով։ Լրատվամիջոցների այն հարցին, թե այդ դեպքում ավիատոմսերն ինչու են թանկ և ինչու են հայերը նախընտրում եվրոպական երկրներ մեկնել Թբիլիսիով, Ճշմարիտյանը պատասխանեց.

«Եթե ավիակեռասինը տեղափոխվեր Իրանից Հայաստան, ոչ թե գար Բաթումիով, կարող էինք զարմանալ գներից»։

Կարեն Ճշմարիտյանը հերքեց այն լուրերը, որ հայկական ավիաշուկայում «Արմենիա» անունով նոր ընկերություն կգործի։

«Մենք թույլտվություն ստանալու համար նման դիմում չունենք, և տեղեկություն էլ չկա, թե ով է բաժնետերը։ Ես իմ անձնական վերաբերմունքն արտահայտեմ` բացի մեկ-երկու երկրից, որի ներկայացուցիչը չէինք ուզի լիներ, մնացածը հետաքրքիր չէ, կարևորը, թե ինչ են անում և ինչպես, ինչքան ներդրում ու փոխադրում են անելու»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը։

Аэропорты Москвы и Московской области - Sputnik Արմենիա
«Armenia»–ն` հայաստանյան երկնքում

Մինչդեռ Sputnik Արմենիայի թղթակիցը հունվարի 20-ին զրուցել էր «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, ով հայտնել էր, որ արդեն հայտ են ներկայացրել ու գրանցվել Հայաստանում։

Ասուլիսի ընթացքում Կարեն Ճշմարիտյանը կարևորեց Հայաստանում գրանցված արդյունաբերական աճը. նախորդ տարվա համեմատ այն կազմել է 5,2 տոկոս։ Պարզվում է` ավելացել է ծխախոտի ու դեղերի արտադրությունը։ Եթե հիշենք «կա պահանջարկ, կա առաջարկ» սկզբունքը, ուրեմն հայերը շատ ծխում են, հետո շտապում դեղատուն։ Ծխախոտի արտադրությունն ավելացել է 49,1 տոկոսով, իսկ դեղերինը` 25.1-ով։

 

 

Լրահոս
0