00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ախտորոշումը` քաղցկեղ. «Մենք բոլորս եկել ենք մեր մանկությունից»

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցМедицинская техника. МРТ
Медицинская техника. МРТ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
21–րդ դարի հիվանդության` քաղցկեղի տարբեր տեսակներ կան, միլիոնավոր մարդիկ հաղթահարել են քաղցկեղը կամ պարտվել այդ պայքարում։ Ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը Sputnik Արմենիա պորտալը պատմում է «քաղցկեղ» ախտորոշումից հետո փրկվածների մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Փոքրիկ Լուկա Սիմոնյանը փողոցում ֆուտբոլ էր խաղում, երբ ընկավ։ Արդեն հիվանդանոցում ախտորոշեցին` ոսկորների քաղցկեղ։ 7-ամյա տղայի մոտ տարբեր կլինիկական հետազոտությունների արդյունքում պարզեցին, որ դաստակից մինչև արմունկ ոսկորը փտած է։ Տվյալ պահին բուժման հարցը դեռ լուծված չէ։ Ծնողներն աղոթում են և սպասում հրաշքի։ Բժիշկները վստահեցնում են` երեխան կապրի։

Նման պատմությունները շատ են։ Գիտնականները հաստատել են, որ քաղցկեղի ախտորոշումը սովորական երևույթ է դարձել և օրեցօր երիտասարդանում է։ Այդ հիվանդության տարածմանը զուգահեռ զարգանում են նաև հիվանդության դեմ պայքարի տեխնոլոգիաները։

Ուռուցքաբան Արմեն Քոչարյանի խոսքով` այսօրվա դրությամբ ժամանակին բուժում ստացած շատ մարդկանց հաջողվում է բուժվել այդ հիվանդությունից։

«Ես խորհուրդ եմ տալիս բոլորին տարբեր հետևանքները կանխելու համար տարեկան երկու անգամ բժշկական հետազոտություն անցնել ` անկախ տարիքից, սեռից և այն հանգամանքից` հիվանդ են, թե ոչ»,- խորհուրդ է տալիս Քոչարյանը։

Քաղցկեղից բուժվելու փորձ ունի Էմմա Կիրակոսյանը, որի մոտ շուրջ 10 տարի առաջ կրծքի քաղցկեղ են ախտորոշել։

«Փրկվելու հավանականությունը 50-50 էր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էմմա Կիրակոսյանը (անունը փոխված է)։

Ճգնաժամից և ժամանակավոր հուսահատությունից հետո Էմման փորձել է հիվանդագին վիճակը հաղթահարելու ուղիներ փնտրել։ Արդյունքում կինը հավաստիացնում է, որ կարելի է բուժվել վիզուալիզացիայի միջոցով։ Չէ՞ որ նրա խոսքով, ինչպես նաև հոգեթերապևտների և հրաշագործների կարծիքով ենթագիտակցությունը կարող է հաղթահարել ցանկացած արգելք։ Հոգեթերապիայի բազմաթիվ սեանսներից հետո կինն ազատվել է այդ չարիքից։

Հոգեբան Իրինա Ծատուրյանը ուռուցքաբանական հիվանդությունների առաջացման հիմնական պատճառ է համարում սթրեսը և նշում, որ հոգեբանները բաժանվում են երկու խմբի։ Ոմանք ենթադրում են, որ քաղցկեղի պատճառ է դառնում վաղ տարիքում ապրած սթրեսը, մյուսները ենթադրում են, որ այն առաջանում է կյանքի ընթացքում։

«Օրինակ` ստամոքսի քաղցկեղն առաջանում է, երբ մարդը չի կարողանում յուրացնել լսածը, իսկ գլխի քաղցկեղն առաջանում է, երբ մարդը մշտապես մտածում է խնդիրների մասին»,- ասում է հոգեբանը և ավելացնում, որ դա ընդամենը քաղցկեղի առաջացման պատճառների մի մասն է։ Հոգեբանը նախընտրում է ցանկացած հիվանդության բուժման համար օգտագործել ենթագիտակցությունը։

Ծատուրյանը խորհուրդ է տալիս նաև քաղցկեղի առաջացման վտանգը կանխելու համար հնարավորության դեպքում խուսափել սթրեսային իրավիճակներից և ավելի շատ ներել մարդկանց։

«Քաղցկեղ» ախտորոշումից հետո փրկվել է նաև Աննա Մուրադյանը։ Նա 19 տարեկան էր, երբ իմացավ, որ հիվանդ է և ապրելու համար ընդամենը մի քանի ամիս է մնացել։ Մի քանի անգամ քիմիաթերապիա անցնելուց հետո, երբ Աննան կորցրեց շքեղ երկար մազերը և անգամ գեղեցիկ սև հոնքերը, հուսահատությունից դիմեց ժողովրդական բժշկությանը։

«Ես այն աշխարհից եմ վերադարձել։ Ինձ թվում էր, որ դա վերջն էր։ Չնայած նրան, որ պետք է ողջ կյանքի ընթացքում խմեմ խոտաբույսերից պատրաստված այն թուրմը, որն ինձ փրկեց, այնուամենայնիվ ես ուսումս շարունակելու և նպատակիս հասնելու հնարավորություն ունեմ»,- Sputnik-ի հետ զրույցում ասաց Աննա Մուրադյանը։

Աննան խորհուրդ է տալիս մարդկանց չհուսահատվել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե այլևս ոչինչ չի կարող օգնել, հավատալ սեփական ուժերին, ինչպես նաև աղոթել Աստծուն։ Նա կարծում է, որ սերն ու հավատը ամենալավ դեղամիջոցներն են։ ։

 

 

Լրահոս
0