Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

© Sputnik / Asatur Yesayants / Сборная Армении по футболу
Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՖԻՖԱ-ի աղյուսակի առաջատարներն են Բելգիան, Արգենտինան և Իսպանիան

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 123-րդ տեղում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Փետրվարի 4-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 123-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիան, Արգենտինան երկրորդն է, Իսպանիան՝ երրորդը:

Ներկայացնում ենք աղյուսակի առաջին տասնյակը.

1. Բելգիա — 1494 միավոր
2. Արգենտինա- 1455
3. Իսպանիա- 1370
4. Գերմանիա — 1347
5. Չիլի —1293
6. Բրազիլիա — 1251
7. Պորտուգալիա —1219
8. Կոլումբիա — 1211
9. Անգլիա- 1106
10. Ավստրիա-1091

 

 

Լրահոս
0