Դեսպան. ՌԴ տարածք Ադրբեջանի միջոցով թուրքական ապրանքի ներթափանցման ուղիները վերահսկվում են

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել ֆոտոբանկРоссия вводит запрет на ввоз в Россию товаров из Турции
Россия вводит запрет на ввоз в Россию товаров из Турции - Sputnik Արմենիա
ՌԴ մաքսային մարմինները գործողություններ են ձեռնարկում անօրինական ճանապարհներով թուրքական ապրանքի ներկրումը Ռուսաստան բացառելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվում, որպեսզի բացառվի անօրինական ճանապարհներով թուրքական ապրանքի ներկրումը Ռուսաստան, ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Analitik.am-ին տված հարցազրույցում:

Ռուսաստանը տնտեսական հատուկ միջոցներ է մտցրել Թուրքիայի նկատմամբ։ Այս որոշումը կայացվել է` ի պատասխան ռուսական Սու-24 ռմբարկուի խոցմանը։ Արգելվել է տարբեր տիպի թուրքական ապրանքի ներմուծումը։

«Մենք չենք բացառում, որ թուրքական արտադրանքը կարող է ռուսական շուկա ներթափանցել այդ թվում Ադրբեջանի միջոցով, և նախաձեռնում ենք անհրաժեշտ գործողությունները, որպեսզի բացառենք այդօրինակ ճանապարհներով թուրքական ապրանքների անլեգալ ներկրումը»,- նշեց դեսպանը:

Վոլինկինը հայտնեց, որ ՌԴ նախագահի 2015 թ. նոյեմբերի 28-ի N 583 հրամանագրի և կառավարության 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 1296 որոշման համաձայն` բոլոր մաքսային մարմինները, այդ թվում` ռուս-ադրբեջանական սահմանին գտնվողները, ուշադրության կենտրոնում են պահում և արգելում հրամանագրում և որոշումներում թվարկված թուրքական ծագմամբ ապրանքների կոմերցիոն խմբաքանակի ներմուծումը:

 

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն