Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել

© Photo : press office of the MoD of RA / Военная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ զինծառայողի զոհվելու մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հայ զինծառայող է զոհվել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ճավրշյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայտնի դարձավ նաև, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:

 

Լրահոս
0