Փորձագետ. Ընդդիմությունը սիրիական բանակցությունները խափանում է Թուրքիայի ճնշմամբ

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցОсвобожденный от террористов ИГ город Шейх-Мискин в сирийской провинции Дераа
Освобожденный от террористов ИГ город Шейх-Мискин в сирийской провинции Дераа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիան և Սաուդյան Արաբիան դժգոհ են սիրիական բանակի և ռուսական ավիացիայի հաջողություններից, այդ պատճառով ընդդիմության միջոցով փորձում են խափանել հակամարտության կարգավորման բանակցությունները, կարծում է փորձագետ Արմեն Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Սիրիայի կառավարության և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև ժնևյան բանակցությունները փակուղում են հայտնվել Թուրքիայի և Սուդյան Արաբիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, ասաց տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։

«Ժնև-3»-ը մեկնարկել է հունվարի 29-ին։ Բանակցություններին մասնակցում են Սիրիայի իշխանությունն ու ընդդիմադիր ուժերը։ Դրանք անցկացվում են ՄԱԿ ԱԽ №2254 բանաձևի համաձայն։ Ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակվեն վեց ամիս։ Բանակցությունների առաջին փուլը ձախողվեց և կվերսկսվի փետրվարի 25-ին։

«Ժնևում բանակցությունների ձգձգման պատճառը և փակուղում հայտնվելը պայմանավորված է այն նախապայմաններով, որոնք ներկայացրել է ընդդիմությունը։ Սակայն ըստ Անվտանգության խորհրդի բանաձևի` նման բան չպետք է լիներ»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` ընդդիմությունը մի քանի նախապայման է ներկայացրել, այդ թվում` իրենց հսկողության տակ գտնվող բնակավայրերի նկատմամբ վերահսկողության, սիրիական և ռուսական ավիացիայի գործողությունների դադարեցում, ձերբակալված անձանց ազատ արձակում։

«Բնականաբար, այդ բոլոր պահանջները կառավարական պատվիրակությունը չի պատրաստվում բավարարել։ Դա է բանակցությունների ձգձգման պատճառը»,- նշեց Պետրոսյանը։

Փորձագետը նշեց նաև, որ պատվիրակությունների վրա արտաքին ուժերի կողմից ուժեղ ճնշում է գործադրվում. կառավարական պատվիրակության վրա` Ռուսաստանի և Իրանի կողմից, ընդդիմության վրա` Արևմուտքի երկրների և Թուրքիայի կողմից։

Պետրոսյանի խոսքով` սիրիական բանակը հաջողությամբ հարվածներ է հասցնում Անկարայի և Էր Ռիադի կողմից հովանավորվող խմբավորումներին։

Թուրքիան, մասնավորապես, նրա կարծիքով, տարիներ շարունակ աջակցում է մի շարք ուժերի Սիրիայի հյուսիսում, սակայն այժմ կորցրել է իր ազդեցությունը ռուսական ինքնաթիռի հետ կապված վերջին միջադեպից հետո։

«Նա չի կարող պարզապես դիտել, թե ինչպես են թուլանում իր դիրքերը տարածաշրջանում, այդ պատճառով փորձում է խոչընդոտել բանակցությունների գործընթացին»,- ասաց Պետրոսյանը։

Ավելի վաղ Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին հայտարարել էր, որ բանակցություններն ընդհատվել են այն պատճառով, որ ընդդիմությունը դժգոհ է կառավարական ուժերի և դաշնակիցների հաջողություններից։

 

 

Լրահոս
0