Պերմյակովի գործը. Ռուսաստանից վկաներ կանչելու միջնորդություն

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստերում փաստաբանները նախատեսում են նոր միջնորդություն ներկայացնել

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստերին փաստաբանները նախատեսում են միջնորդություն ներկայացնել` կարևոր վկաներին ՌԴ-ից Հայաստան կանչելու վերաբերյալ:

Խոսքը վերաբերում է ռուսական 102-րդ ռազմակայանի այն ծառայողներին, ովքեր դեպքի օրը կապ են ունեցել Վալերի Պերմյակովի հետ:

Դեռ անցած նիստին մասնակցելու համար որպես վկա ծանուցվել էին ռազմակայանի վաշտի հրամանատար Արտյոմ Դանչինկը, պահակապետ Անդրեյ Նիկիշինը և ևս 4 զինծառայող: Սակայն դատական նիստից առաջ դատարանը ռազմակայանից գրություն էր ստացել, որ ինչպես Նիկիշինը, այնպես էլ մյուսներն այլևս ռազմակայանում չեն և դուրս են հանվել զորամասի անձնակազմի ցուցակից 2015թ. օգոստոսի 15-ին:

Գրությանը կից ներկայացված էին հրամանների քաղվածքները: Փաստաթուղթը ստորագրված էր բազայի հրամանատար Ուստինովի կողմից: Փաստաբանները հենց նրանց վկայություն են կարևոր համարում: Փետրվարի 5-ին կայացած դատական նիստի ավարտին դատավորի այն հարցին, թե փաստաբանները նոր միջնորդություն կներկայացնեն այս վկաներին Հայաստան կանչելու համար՝ Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները նշեցին, որ միջնորդություն կներկայացվի ՌԴ ծանուցում ուղարկելու մասին, բայց ավելի ուշ՝ նրանց գտնվելու վայրը պարզելուց հետո:

Վալերի Պերմյակովի նկատմամբ հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 12-ին:

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

 

Լրահոս
0