Հոգեբուժարանից փախած հիվանդը վրաերթի է ենթարկվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նուբարաշեն հոգեբուժական կլինիկայից փախուստի դիմած 20-ամյա Վարդան Մելյանը վրաերթի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հարկադիր բուժման մեջ գտնվողը, որը հոգեբուժարանից դիմել էր փախուստի, վրաերթի է ենթարկվել, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Երևանի հոգեբուժարանից հիվանդ է փախել
Փետրվարի 3-ին, ժամը 22.35-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սևան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 1996 թ. ծնված Վարդան Մելյանն է, ով փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր որպես հասարակական վտանգավոր ճանաչված և առողջապահության հատուկ հիմնարկներից փախուստի դիմած անձ:

 

Լրահոս
0