Թայվանում գրանցված երկրաշարժի զոհերի ու տուժածների թիվն աճել է

© Johnson Liu / AFPЗемлетрясение в Тайване
Землетрясение  в Тайване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զոհերի թիվը հասել է վեցի, տուժածների թիվը՝ 378-ի: Չինաստանի Կարմիր խաչը միջոցներ է տրամադրել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերանցելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է վեցի, ևս 378 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CTI հեռուստաընկերությանը:

Ավելի վաղ հայտնել էին, որ զոհվել է 5 մարդ, տուժել՝ 316-ը:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության (USGS) տվյալով` Թայվան կղզու հարավային մասում ուրբաթ գրանցվել է 6.4 մագնիտուդով երկրաշարժ (սկզբնական տվյալով՝ 6.7): Ցնցումներ են գրանցվել նաև շաբաթ օրը տեղի ժամանակով ժամը 3:57-ին (Երևանի ժամանակով՝ ուրբաթ, 23.57) Յույցզին (Yujing) քաղաքից 25 կմ հարավ: Օջախը գտնվում է 10 կմ խորության վրա:

ՉԺՀ Կարմիր խաչի կազմակերպությունը Թայվանին 2 մլն յուան է տրամադրել (300 հազար դոլար) երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:

Ներկա պահին փրկարարները շարունակում են աշխատանքները: Ավելի վաղ հայտնել էին, որ փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 221 մարդու:

 

 

Լրահոս
0