00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությունը 10 տոկոսով մրցունակ է դարձնում արտահանողներին

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցАгроцентр "Дружино" в Омской области
Агроцентр Дружино в Омской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը որոշեց ստեղծել արտահանման աջակցման խորհուրդ, որը լրացուցիչ օղակ պետք է հանդիսանա տնտեսվարողներին օգնելու համար: Փորձագետներն ու շահառուները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մեկնաբանում են այս որոշումը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի —Sputnik. Գինի, մրգային օղի, պահածոներ, մսամթերք, ձկնատեսակներ ու ձկնամթերք: Ահա այս ապրանքատեսակների արտահման համար տնտեսվարողներին կառավարությունը օգնության ձեռք է մեկնում:

2015թ.-ի տնտեսական ցուցանիշները ամփոփելով կառավարությունը եկել էր եզրակացության, որ այս ոլորտներում արտահանումը նվազել էր, ավելին անկում էր ապրել 2014թ-ի համեմատ: Իսկ այս ապրանքատեսակները մրցունակ են թե՛ ԵՏՄ-ի տարածքում, թե՛ Արևմուտքում և թե՛ Արևելքում: Հետևաբար կառավարությունը որոշեց ստեղծել արտահանման աջակցման խորհուրդ, որը լրացուցիչ օղակ պետք է հանդիսանա տնտեսվարողներին օգնելու համար:

Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ասում է, որ տնտեսվարողները կարող են անսահմանափակ քանակությամբ արտահանում իրականացնել ցանկացած երկիր, իսկ Խորհուրդը նրանց կվերադարձնի արտահանման արժեքի 10 տոկոսը:

«Կարևոր չէ` նոր արտահանող է, թե վաղուց դաշտում խաղացող: Պետությունն իր այս քայլով 10 տոկոսով մտնում է քո ռիսկերի մեջ՝ որպես պատասխանատվություն, միևնույն ժամանակ 10 տոկոսով իջեցնում է քո ինքնարժեքը, 10 տոկոսով մեծացնում է քո մրցունակությունը արտաքին շուկայում: Պետությունն արեց իր քայլը, հաջորդը մերն է՝ տնտեսվարողներինս»,-ասում է Արսեն Ղազարյանը:

Նախորդ տարի ռուսական շուկայում ստեղծված իրավիճակի ՝ ռուբլու արժեզրկման պատճառով, կտրուկ նվազեցին գինու, մրգային օղիների պահածոների, մսամթերքների արտահաման ծավալները: Նոր իրավիճակում հայկական ընկերությունները դեպի ՌԴ իրենց ապրանքն արտահանում են ավելի թանկ գնով, քանի որ հայկական արտադրանքը ռուսական գնորդին վաճառվում է ռուսական արժույթով, որը ժամ առ ժամ արժեզրկվու մ է: Իսկ թանկ ապրանքը դժվարությամբ է իրացվում ռուսական շուկայում, և ստացվում է, որ հայկական արտադրանքը դառնում է ոչ մրցունակ, ինչն էլ ինքաբերաբար հանգեցնում է արտահանման ծավալների նվազմանը: Ռուսաստանում ստեղծված իրավիճակը հայ արտահանողների համար կրկնակի վտանգավոր է: Հայ արտահանողներն իրենց ապրանքի առյուծի բաժինը՝ 90 տոկոսը, իրացնում են հենց Ռուսաստանում: Այս ընթացքում հայ արտահանողներից շատերն իրենց դիրքը ռուսական շուկայում չկորցնելու համար անգամ սկսեցին վնասով աշխատել: ԱԺ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը՝ նմանօրինակ աջակցումն այնքան էլ դրական չի գնահատում:

«Ընդունենք` ես արտադրում եմ գինի կամ պահածո, իսկ ռուսական ռուբլին այսօր արժեզրկվում է ժամ առ ժամ: Հիմա պետք է հաշվարկ անենք, այդ 10 տոկոսը, որ տալիս ենք, փակու՞մ է կորուստը, թե նույն բան է լինում: Եթե ռուբլին արժեզերկվում է, ու կորուստը, ասենք, կազմում է 22 տոկոս, քո տված 10 տոկոսը որևէ եղանակ չի փոխում: Եթե տնտեսվարողը հաշվարկներ է անում ու տեսնում է, որ վնասներ է կրում, ապա 10-ը տոկոսի պարագայում էլ արտահանում չի կատարի: Այդ աջակցությունը պետք է լինի իմաստալից: Օրինակ՝ սուբսիդավորումը պետք է կատարվի ռուսական ռուբլու արժեզրկման չափով»,-ասում է Միքայել Մելքումյանը:

Նշենք, որ մինչ աջակցման արտահանման խորհուդը ձևավորվելը վարչապետը մի քանի հանդիպում է ունեցել գործարար հատվածի հետ: Գործարաներից շատերն իրատեսական չէին համարում, որ կառավարությունը կարող է նման աջակցություն ցուցաբերել ներկա տնտեսական սուղ պայմաններում:

Գործարար Երվանդ Թարվերդյանը նշում է, որ երբ առաջին անգամ քննարկվում էր հարցը, բոլոր տնտեսվարողները զարմացել էին, թե գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը ինչ —որ ձևով կարող է օգնություն ցույց տալ, եթե հաշվի առնենք, որ շատ ձեռնարկությունների շահութը երբեմն կազմում է 10-15 տոկոս:

«Սա քայլ է` ուղղված ոչ միայն ՌԴ —ի հետ հարաբերությունների կարգավորմանը, այլև ընդհանուր արտահանման խրախուսմանը»,-ասում է գործարարը:
Նկատենք, որ կառավարությանն առընթեր խորհուրդը գործում էր դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, որը պետք է զբաղվեր արտահանումների աջակցության հարցերով:

«Արտահանման աջակցման խորհրդի ստեղծումն, իմ համոզմամբ, ուշացած քայլ է»,- ասում է տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանն ու ընդգծում, որ եթե Խորհուրդը իսկապես աշխատելու է բոլոր այն սկզբունքներով, որոնք դրված են լինում նման կառույցների առջև՝ ուղղորդել, աջակցել, օգնել, ապա Խորհրդի գործունեության արդյունավետությունը շատ շուտով կզգան հատկապես փոքր ու միջին գործարարները: Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ հայտերին ընթացք տալիս Արտահանման աջակցման խորհուրդը կգործի անկողմնակալ ու չի առաջնորդվի խնամի —ծանոթ- բարեկամ սկզբունքով:

«Վարչապետի հետ քննարկումներում ես բարձրաձայնել եմ դրա մասին: Մենք պետք է այնպես անենք, որ այս անաչառությունը լինի, այլապես գործարար հանրույթը չի հավատա: Պետք է բոլորին պարզապես հավասար մոտեցում ցուցաբերվի»,- ասում է Արսեն Ղազարյանը: Ի դեպ, կառավարության պաշտոնական կայքէջում արդեն տեղադրված է Արտահանման աջակցման խորհրդի համապատասխան հայտաձևը:

Լրահոս
0