Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ

© PhotolureГагик Минасян
Гагик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերահսկիչ պալատն այսուհետ դառնալու է Հաշվեքննիչ պալատ, որի նպատակը նույնն է լինելու, ինչ Վերահսկիչ պալատինը, ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Վերահսկիչ պալատի և Հաշվեքննիչ պալատի հետ գործառույթները համեմատելու դեպքում կտեսնենք, որ նրանց նպատակները նույնն են՝ հանրային ֆինանսների և հանրային սեփականության արդյունավետ կառավարման տնօրինման խնդիրներ, ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Սակայն Սահմանադրությամբ մի էական փոփոխություն է կատարվել, որն էապես փոխելու է այսօրվա Վերահսկիչ պալատի գործունեության հնարավորությունները. Հաշվեքննիչ պալատը չափազանց անկախ է լինելու, քան այսօրվա Վերահսկիչ պալատը»,- ասաց Մինասյանը:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ եթե Վերահսկիչ պալատի թիկունքում Ազգային ժողովն էր, ապա Հաշվեքննիչ պալատի թիկունքում օրենքն է լինելու:

Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամների թեկնածություններն առաջադրելու է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, որի քվեարկությունն իրականացնելու է Ազգային ժողովը: Գագիկ Մինասյանի խոսքով՝ անդամների գործունեության ժամկետը 6 տարի է:

Վերահսկիչ պալատի վերաձևավորումն իրականացվելու է նոր սահմանադրության մեջ Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխության արդյունքում:

 

 

Լրահոս
0