Ճառագայթումը կարող է կանխել Զիկա վիրուսի տարածումը

© CHRISTOPHE SIMON / AFPБорьба против вируса "Зика" в Рио Де Жанейро
Борьба против вируса Зика в Рио Де Жанейро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զիկա վիրուսի դեմ պայքարելու արդյունավետ միջոց կարող է լինել մոծակներին ճառագայթման միջոցով ստերիլիզացնելը, կարծում են գիտնականները

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Զիկա վիրուսի դեմ պայքարում կարող է դրական արդյունք տալ ճառագայթման տեխնոլոգիաների կիրառումը, ռուս գիտնականները պատրաստ են համապատասխան սարքավորումներով օգնել բրազիլացի բժիշկներին, հայտնել է Ռոսատոմի «Տեխնիկական ֆիզիկայի և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Եգորկինը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բրազիլիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները փետրվարի կեսին հանդիպում կունենան ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հետ և կքննարկեն միջատների ստերլիզացման մեթոդի ներդրման հարցերը:
Զիկա վիրուսը սուր վարակային հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում մոծակների միջոցով: Այն հատկապես վտանգավոր է հղիների համար, քանի որ պտղի մոտ մանրագլխություն է առաջացնում:

Ստերիլիզացման սկզբունքը

«Զիկա վիրուսի դեմ պայքարի այդ մեթոդը կոչվում է ստերլիզացման ճառագայթման մեթոդ: Հատուկ բուծած կամ որսած մոծակներին նախապես ճառագայթահարում են որոշակի չափաբաժնով, այնուհետև բաց թողնում այն բնական միջավայր, որտեղ սովորաբար բազմանում են այդ միջատները»,- ասել է Եգորկինը:

Նրա խոսքով՝ ճառագայթահարումից հետո արուները չեն կարողանում սերունդ տալ, և Զիկա վիրուսը տարածող մոծակների պոպուլյացիան հետզհետե նվազում է:

Եգորկինը նշել է, որ տարբեր կենդանիների ստերիլիզացման հաջողված օրինակներ արդեն եղել են:

Լրահոս
0