Ռեկորդային «հրաժարականներ» ԱՄՆ քաղաքացիությունից

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցамериканский флаг, посольство США
американский флаг, посольство США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարվելու պատճառներից մեկը կարող է լինել այն, որ հարկային դաշտում գործելու նպատակով քաղաքացիության կամ կացության երկարաժամկետ իրավունքի համար ծախսած ջանքերը չեն արդարացվում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. 2015 թվականին ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարվող մարդկանց թիվը ռեկորդային է եղել, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2015 թվականին ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարված մարդկանց թիվը հասել է գրեթե 4,3 հազարի:

«Դատելով ամենից՝ ողջ աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով ամերիկացիներ են համարում, որ ամերիկյան անձնագրի ու կացության երկարաժամկետ իրավունքի համար գործադրած ջանքերն արդարացված չեն»,- գրում է թերթը՝ ներկայացնելով միջազգային իրավունքի փորձագետ Էնդրյու Միթչելի խոսքը:

Քաղաքացիությունից հրաժարվելու պատճառ է դարձել այն, որ Միացյալ Նահանգներում հարկատուների նկատմամբ խստացվել է օֆշորային չհայտարարագրված հաշիվների քաղաքականությունը:

Լրահոս
0