Բարեկենդանը եկել էր քաղաքապետի դիմակով

© Photo : Armenuhi MkhoyanПраздник Барекендана в Гюмри
Праздник Барекендана в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Բուն Բարեկենդանի» տոնակատարությունը նշել են նաև գյումրեցիները, Գյումրիում աշխատող կամավորներն ու քաղաքի հյուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հումորի քաղաք Գյումրիում անցկացված «Բուն Բարեկենդանի» տոնակատարությունն առանձնահատուկ էր: Մինչ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում անցկացվող «Գյումրու ձմեռ» ամենամյա միջոցառման մասնակիցները դիմակավորվել էին տարբեր հերոսների դիմակներով, արտասահմանցի կամավորները հերոսներ էին ընտրել Գյումրու հայտնի մարդկանց:

Քաղաք այցելած հյուրերը եկել էին մարզական քաղաքի ամենահայտնի մարդկանց՝ Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն գյումրեցի մարզիկների դիմակներով, իսկ Դանիայից ժամանած Քրիստին Քրուդսենը տոնակատարությանը ներկայացել էր Գյումրու քաղաքապետի՝ Սամվել Բալասանյանի դիմակով:

Ճիշտ է՝ երիտասարդ աղջիկը խոստովանեց, որ շատ բան չգիտի տոնի մասին, բայց հանուն հետաքրքրության որոշել է մասնակցել:

«Միայն գիտեմ, որ «բուն բարեկենդան» եք կոչում այս տոնակատարությունը, որի ժամանակ ուրախանում եք: Մենք էլ իմացանք այս ավանդույթի մասին ու եկել ենք ուրախանալու ու «գժություն» անելու: Կարծում եմ՝ այս դիմակներով շատ հետաքրքիր է»,- նշեց Քրիստին:

Նա շատ լավ գիտեր, որ Գյումրու քաղաքապետի դիմակն է կրում, բայց անկեծությամբ նշեց, որ չէր կարծում, թե գյումրեցիներն ամենից շատ հենց այս դիմակը կհավանեն: Հետո խոստովանեց, որ դիմակն ինքն է պատրաստել:

© Sputnik / Armenuhi MkhoyanПраздник Барекендана в Гюмри
Праздник Барекендана в Гюмри - Sputnik Արմենիա
Праздник Барекендана в Гюмри

Քրիստին Քրուդսենը նաև գիտեր, որ աշխարհում հայերն են առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել: «Երկրորդ անգամ եմ Հայաստանում, շատ բան արդեն իմացել եմ պատմությունից: Հետաքրքիր է: Գիտեմ, որ երբ որևէ բան եք ցանկանում, մտնում եք եկեղեցի, մոմ վառում, աղոթում ու ձեր ցանկությունն ասում Աստծուն: Հուսամ՝ այսօր ևս կավելացնեմ իմ գիտելիքները հենց այս տոնի հետ կապված»,- ավելացրեց Քրիստին Քրուդսենը:

Սովորաբար բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի ու Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր ու անուշեղեններ: Մեծ Պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան:

Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի՝ գիտության ծառի պտղից:

Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա ապաշխարությամբ, պահքով ու ողորմության հույսով սկսում է է Մեծ Պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնը:

 

 

Լրահոս
0