Մարկ Ցուկերբերգը չինարենով շնորհավորում է չինական Նոր տարին

© Photo : Facebook / Mark ZuckerbergМарк Цукерберг поздравил с Восточным Новым годом на китайском языке
Марк Цукерберг поздравил с Восточным Новым годом на китайском языке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսանյութ է հրապարակել և շնորհավորել չինական Նոր տարին, որը տոնում են փետրվարի 8-ի գիշերը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Տեսանյութում միլիարդատեր Մարկ Ցուկերբերգն իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի և 2 ամսական աղջկա հետ շնորհավորել է բոլոր օգտատերերին:

«Այս անգամ մենք Պրիսցիլայի հետ շատ ուրախ ենք, որ Մաքսի հետ միասին առաջին անգամ շնորհավորում ենք լուսնային օրացույցով Նոր տարին»,- ասել է Ցուկերբերգը: Նա նաև ասել է, որ պատրաստվում է տոնն անցկացնել ընտանիքի և ընկերների հետ:

Happy Lunar New Year from Priscilla, Max and me! In the Year of the Monkey, I hope you and all your loved ones find happiness, health and good fortune.

Posted by Mark Zuckerberg on Saturday, February 6, 2016

«Այս Նոր տարին շատ կարևոր է նաև Մաքսի համար, քանի որ մենք նրա համար չինարեն անուն ենք ընտրել: Նրա անունը Չեն Մինյույ է»,- ասել է նա:

«Մեր փոքր ընտանիքի անունից մենք ձեզ առողջություն և բարգավաճում ենք մաղթում կապիկի Նոր տարում»,- եզրափակել է Ցուկերբերգի կինը:

Տեսանյութն արդեն ավելի քան 18 միլիոն դիտում է գրանցել:

Լրահոս
0