ԶԼՄ. «Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել 300 մարդու

© SQТеррор
Террор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրաքի Մոսուլ քաղաքում դաժան պատժի զոհ են դարձել հիմնականում ոստիկանության աշխատողները, զինծառայողներն ու քաղաքացիական ակտիվիստները

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի- Sputnik. «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հաշվեհարդար են տեսել Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի 300 բնակիչի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրաքյան Almada Press կայքին։

««ԻՊ»-ի ահաբեկիչները հաշվեհարդար են տեսել Մոսուլի բնակիչների հետ, մահապատժի են ենթարկել 300 հոգու»,- հայտնել է աշխարհազորի ներկայացուցիչ Մահմուդ աս Սուրջին։

Նա նշել է, որ սպանվածների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են, զինծառայողներ և քաղաքացիական ակտիվիստներ։

Մոսուլ քաղաքը մեծությամբ երկրորդ քաղաքն է Իրաքում, գտնվում է Նայնավա հյուսիսային նահանգում և «ԻՊ»-ի գրոհայինների տեղակայման գլխավոր կենտրոնն է հանդիսանում։ Երկրի պաշտպանության նախարար Հալիդ ալ Օբեյդին հունվարին խոստացել է, որ քաղաքի համար պայքարը տեղի կունենա 2016թ.-ին և որոշիչ կդառնա ահաբեկիչների դեմ պայքարում։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօրվա դրությամբ համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է։ Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է զավթել Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասը։ Ծայրահեղական կազմակերպության քանակի մասին տվյալները տատանվում են 50-200 հազարի սահմանում։

 

 

Լրահոս
0