00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զվարթնոցի տաճարում նորակոչիկները երդվել են ծառայել հայրենիքին

© Sputnik / Marine AvanesyanЦеремония присяги армянских солдат в Звартноце
Церемония присяги армянских солдат в Звартноце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տաճարի կամարների ներքո հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տվել Էջմիածնի N զորամասի ժամկետային զինծառայողները

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում հուշարձանի տարածքում սա արդեն հայոց բանակի շարքերը համալրող զինակոչիկների երդման երրորդ արարողությունն է, հայտնում է ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարինե Ավանեսյանը:

Պատահական չէ, որ զինակոչիկների երդման համար ընտրվել է հենց VII դարի Զվարթնոց տաճարը: Նախաձեռնության նպատակը հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվող երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելն ու մշակութային ժառանգությունը հանրահռչակելն է:

«Զվարթնոցը թռիչք է դեպի լույս, դեպի բարձունք, դեպի կյանք: Նայելով այս չքնաղ տաճարին, դուք ոչ միայն ճաշակ ու ոգի եք ստանում, այլև հիշում եք ձեր խորը արմատներն ու ինքնությունը: Քանի որ դուք ձեր կյանքի ամենաանմոռաց իրադարձություններից մեկն ապրում եք Զվարթնոցում, ցանկանում ենք, որ ավելի արժևորեք մեր մշակութային գանձերը և հպարտությամբ լցվեք մեր ամեն մի կոթողի, ամեն մի թիզ հողի հանդեպ, որը պաշտպանում եք», — նշել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը։

© Sputnik / Marine AvanesyanԶինծառայողների երդման արարողությունը
Церемония присяги армянских солдат в Звартноце - Sputnik Արմենիա
Զինծառայողների երդման արարողությունը

Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդմանը հաջորդել է խորհրդանշական արարողությունը. Էջմիածնի N զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Ղազարյանը առանձնահատուկ շնորհավորել է միակողմանի ծնողազուրկ զինակոչիկների ընտանիքի անդամներին, մաղթել տոկունություն: Զինվորներից յուրաքանչյուրը ծաղիկներ է նվիրել երդմանը ներկա ծնողին կամ հարազատին:

«Այսօր հիմք են դրվում հայրենիքին հավատարիմ լինելու նախադրյալները, երդում տալով, դուք դարձաք պատասխանատու մեր պետության սահմանների անձեռնմխելիության համար և իրավամբ համարվում եք ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքը», — ողջույնի խոսում ասել է Էջմիածնի N զորամասի հրամանատարը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սեյրան Առաքելյանն էլ նկատել է, որ այս հիշարժան իրադարձությունն ավելի խորհրդանշական է դարձնում Զվարթնոցի տաճարը:

«Ձեզնից յուրաքանչյուրի՝ հայրենիքի նվիրյալ զավակը լինելու երդումը հնչում է ինչպես նախնիների ոգեղեն կանչ»:

Զինակոչիկների երդման հանդիսավոր արարողությունն ավարտվել է ժամկետային զինծառայողների՝ մարտական պատրաստության մասին վկայող ցուցադրական ելույթով:

© Sputnik / Marine AvanesyanԶինծառայողների երդման արարողությունը
Церемония присяги армянских солдат в Звартноце - Sputnik Արմենիա
Զինծառայողների երդման արարողությունը

 

Լրահոս
0