Ոսկե ծիրանը կհարստացնի Հայաստանի ազգային կինոակադեմիան

© Sputnik / Асатур ЕсаянцАрутюн Хачатрян
Арутюн Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարություն Խաչատրյանը, ով 12 տարի գլխավորում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, դարձել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը դարձել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի ղեկավար։

Այս պաշտոնում նա փոխարինել է Դավիթ Մուրադյանին, ով Ակադեմիան գլխավորել է 4 տարի։

Նոր ղեկավարի գլխավորությամբ Հայաստանի ազգային կինոակադեմիայի առաջին նիստը կանցկացվի այս տարվա մարտին։ Նիստի ընթացքում կներկայացվի կազմակերպության փոխված կանոնակարգը, ինչպես նաև կներկայացվի կազմակերպության գործունեության մոտակա երկու տարվա ծրագիրը։

Ակադեմիայի գլխավոր քարտուղարն է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

«Հայաստանի ազգային կինոակադեմիա» ՀԿ-ն ստեղծվել է 2011 թվականին։ Ակադեմիան զբաղվում է գիտական ու հրատարակչական գործունեությամբ։

Ժամանակին ակադեմիան համագործակցում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և այլ կազմակերպությունների հետ։

1981-86 թվականներին Հարություն Խաչատրյանն աշխատել է վավերագրական ֆիլմերի ստուդիայում, 1987-2005 թվականներին` «Հայֆիլմ» կինոստուդիայում։

1987 թվականին Մոսկվայում Երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոնում նա առաջին մրցանակի արժանացավ «Կոնդ» (1987) վավերագրական ֆիլմի համար, իսկ արդեն մեկ տարի անց Թբիլիսիում արժանացավ «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակի։

Խաչատրյանը հաղթել է մի շարք միջազգային մրցույթներում և ստացել հեղինակավոր մրցանակներ։

 

Լրահոս
0