2016 թվականին Հայաստանում, Ուզբեկստանում ու Ղրղըզստանում Ռուսաստանի օրեր կանցկացվեն

© Sputnik / А. Князев / Անցնել մեդիապահոցФрагмент танца "Калинка"
Фрагмент танца Калинка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի օրերը կանցկացվեն ԱՊՀ 25-ամյակի շրջանակներում։ Նախատեսվում են նաև մի շարք միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. 2016 թվականին Հայաստանում, Ուզբեկստանում ու Ղրղըզստանում ԱՊՀ 25-ամյակի տոնակատարության շրջանակում Ռուսաստանի օրեր կանցկացվեն, երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան։

«2016 թվականին առաջնային է ԱՊՀ 25-ամյակի տոնակատարությունը։ Միության բոլոր երկրներում 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվելու, և մենք նախատեսում ենք տարաբնույթ միջոցառումներ անցկացնել», — ասաց նա։

Փոխնախարարն ընդգծեց, որ Ռուսաստանի օրեր կանցկացվեն Ուզբեկստանում, Հայաստանում, Ղրղըզստանում։

«Ղազախստանում մենք Feel Russia բացօթյա մեգանախագիծ կանցկացնենք, որն անցյալ տարի արդեն մեկնարկել է 6 երկրներում», — նշեց փոխնախարարը։

Հայաստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում կանցկացվի նաև ռուսական կինոյի շաբաթ։ «Այս տարի մենք ընդունում ենք Բելառուսի, Տաջիկստանի ու Թուրքմենստանի օրերը», — ավելացրեց Մանիլովան։

 

Լրահոս
0