Հարձակում փախստականների վրա

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցОглашение приговора по делу о похищении сына Е.Касперского
Оглашение приговора по делу о похищении сына Е.Касперского - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շվեդիայում կալանավորվել են փախստականների վրա հարձակում նախապատրաստած 14 կասկածյալի։ Կալանավորվածները 20-35 տարեկան են, նրանց թվում նաև Լեհաստանի քաղաքացիներ կան։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ստոկհոլմի ոստիկանությունը փետրվարի 9-ին կալանավորել է 14 մարդու, որոնց կասկածում է Ստոկհոլմից 50 կմ հեռավորության վրա գտնվող Նյունեսհամ քաղաքում փախստականների ապաստարանի վրա հարձակում նախապատրաստելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sveriges radio-ին (Շվեդիայի ռադիոն)։

Ոստիկանները կասկածյալներին կալանավորել են հարձակման մասին հաղորդագրություն ստանալուց հետո։ Հարձակումների ենթադրյալ վայրում նրանք ստուգել են ավտոմեքենաները։

«Ստուգումների համար կանգնեցված ավտոմեքենաներում հայտնաբերվել են երկաթյա ձողեր, կացիններ ու դանակներ», — ռադիոյին ասել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Լարս Ալվարշոն։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ խոսքն ատելության հողի վրա իրականացվող հանցագործության մասին է, ինչն ավելի է լրջացնում իրավիճակը», — պարզաբանել է ոստիկանության ներկայացուցիչը։

Կալանավորվածները 20-35 տարեկան են, նրանց թվում նաև Լեհաստանի քաղաքացիներ կան, որոնք ապրում են Շվեդիայում։

Լրահոս
0