«Ո՛չ» էսկալացիային. հորդորում է Շվեդիայի արտգործնախարարը

© Sputnik / Асатур ЕсаянцМаргот Вальстрем
Маргот Вальстрем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Անհրաժեշտ է գործի դնել բոլոր մեխանիզմները ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար։ Շվեդիայի արտգործնախարար այս մասին հայտնել է Երևանում, Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Կողմերին կոչ ենք անում աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և «ոչ» ասել ռազմական ճանապարհին` հակամարտության էսկալացիան կանխելու համար»,- ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարն էլ պատասխանել է պաշտոնական Բաքվի` Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ Նալբանդյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի առաջին պատասխանատուն Ադրբեջանն է։

«Ստատուս քվոն կարելի է փոխել բանակցությունների արդյունքում՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ Իսկ Ադրբեջանն այսօր սրում է իրավիճակը` արհամարհելով Մինսկի խմբի համանախագահների այն կոչերը, որոնց համաձայն`հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով», — ասաց Նալբանդյանը։

Նալբանդյանի խոսքով` Բաքուն բազմիցս օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ, որոնք ուղղված են, մասնավորապես, եռանախագահներին ու բոլոր նրանց, ովքեր հանդգնում են հայտնել կարծիք, որը չի համընկնում Ադրբեջանի պաշտոնական տեսակետին:

«Եռանախագահներին մեկ ասում են, որ տուրիստներ են, մեկ ասում են, որ իսլամաբոֆներ են, ԱՄՆ-ին համարում են կոռուպցիայի ծննդավայր,-ասել է Նալբանդյանն ու ավելացրել. — Զարմանալի է, որ նրանք դասեր չեն քաղում, որովհետև հակառակ էֆեկտն է տալիս, միջազգային հանրության կարծիքը, դիրքորոշումը տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դառնում։

 

Լրահոս
0