00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տիգրան Ավինյան
«Ձեր ակնջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի». Ավինյանը` ավագանու ընդդիմադիր անդամին
17:10
3 ր
Գեղամ Մանուկյան
Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին եզդիներին ցեղասպանող ահաբեկիչների թիկունքին. Գեղամ Մանուկյան
17:14
2 ր
Հակոբ Ասլանյան
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և օրենքի առջև պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյան
17:16
1 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի
17:25
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբխազիայի ամենաավագ ատամնաբույժ Բորիս Յանոգյանը վախենում է իր գործընկերներից

© Sputnik / Томас Тхайцук Стоматолог-хирург Борис Яногян
Стоматолог-хирург Борис Яногян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլորին ծանոթ է ատամնաբույժի մոտ գնալուց առաջ վախի կամ գոնե անհանգստության զգացումը։ Բայց անհնար է ապրել առանց ատամները բուժելու։ Ատամնաբույժի մասնագիտության և այն մասին, թե ինչից են վախենում այցելուները, պատմեց 79–ամյա ատամնաբույժ–վիրաբույժ Բորիս Յանոգյանը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի- Sputnik. Արդեն կես դարից ավելի Գագրայում աշխատում է Աբխազիայի ամենաավագ և ամենափորձառու ատամնաբույժ-վիրաբույժ Բորիս Յանոգյանը, հաղորդում է Sputnik Աբխազիան։

Յանոգյանների ընտանիքում նա միակ բժիշկը չէ։ Բորիսի ավագ քույրը, ով բնակվում է Ռոստովում, նույնպես ատամնաբույժ է։

Բորիս Յանոգյանը դպրոցական տարիքում չի մտածել բժշկական ֆակուլտետ ընդունվելու մասին։ Այն բանից հետո, երբ աքսորել են հորը, մայրը ստիպված է եղել միայնակ դաստիարակել և ոտքի կանգնեցնել ութ երեխաներին։

«Դպրոցում չէի մտածում բարձրագույն կրթության մասին` գիտակցելով մեր նյութական վիճակը։ Երբ ավագ քույրս ավարտեց դպրոցը, մեկնեց Խարկով և ընդունվեց ինստիտուտ, սկսեց համոզել ինձ»,- պատմում է Բորիս Յանոգյանը։

Քույրը կարողացել է համոզել, և երկու եղբայրներն էլ հետևել են նրան։ Այդ ժամանակ դպրոցական գիտելիքները բավարար էին բուհական ծրագիրը յուրացնելու համար, հիշում է Բորիս Նիկոլաևիչը։ Իսկ ահա բժշկության հանդեպ հետաքրքրությունը նրա մոտ միանգամից չի սկսվել։

«Խոստովանեմ, որ սկզբից, երբ ընդհանուր առարկաներ էին դասավանդում` քիմիա, ֆիզիկա, դեռ ոչինչ։ Բայց երբ անմիջապես բախվեցինք բժշկության` արյան, դիակների հետ, պահ եղավ, որ մտածեցի` կթողնեմ, չեմ դիմանա, չեմ կարող։ Իսկ հետո ընտելացա»,- ժպիտով հիշում է բժիշկը։

Հինգ տարի սովորելուց հետո երիտասարդ շրջանավարտն աշխատեց Ուկրաինայի Պոլտավայի մարզում։ Այնտեղ գյուղական ամբուլատորիայում ամեն ինչ պետք էր զրոյից սկսել, հետագայում վերադարձավ հայրենի Գագրա։

«Ես վերադարձա այստեղ` իմ Գագրա»,- ասում է նա։

Այն ժամանակ Գագրայի հիվանդանոցում երկու ատամնաբուժական սենյակ կար, և բժիշկներն աշխատում էին երկու հերթափոխով։ Երիտասարդ մասնագետ Բորիս Յանոգյանը սկզբից աշխատեց այդտեղ, իսկ երեք տարի անց նրան հրավիրեցին աշխատելու «Ուկրաինա» առողջարանում։ Չնայած երիտասարդ տարիքին ու համեմատաբար ոչ մեծ աշխատանքային փորձին` նա արժանացավ հաճախորդների և գործընկեր բժիշկների վստահությանը։

«Այնտեղ աշխատել եմ 30 տարի։ Կոլեկտիվը դարձել էր երկրորդ ընտանիքս»,- պատմում է բժիշկը։

Այնտեղ նա դարձավ Խորհրդային Միության առողջապահության գերազանցիկ և ստացավ աշխատանքի վետերանի կոչում։

Այսօր Բորիս Յանոգյանն աշխատում է միայն որպես վիրաբույժ։ Բայց նա դա սովորել է պատերազմի ժամանակ` ինքնուրույն։

«Երբ սկսվեց անիծյալ պատերազմը, առողջարանը փակվեց, ես անգործ մնացի։ Մինչ այդ վիրաբույժը վրացի էր։ Նա մեկնեց։ Գլխավոր բժիշկը` Վալենտինա Չաչբան խնդրեց, որ ես վիրաբույժ աշխատեմ։ Եվ ահա 1993թ.-ի մայիսից դարձա վիրաբույժ։ Տարբեր վնասվածքներով մարդկանց էին բերում, ամեն բան էլ պատահել է։ Եվ ես կամա-ակամա դարձա վիրաբույժ»,- պատմեց նա։

Ինչպես խոստովանում է Յանոգյանը, ինքն անձամբ վախենում է ատամնաբույժներից։

«Ես էլ եմ մարդ։ Բոլորս էլ վախենում ենք ցավից»։

 

 

Լրահոս
0