Բոլիվիայում լիճ է անհետացել

© EuroexpressОзеро в Боливии
Озеро в Боливии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լիճը 3 մետր խորություն ունի և մի քանի անգամ արդեն անհետացել է

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Բոլիվիայի` մեծությամբ 2-րդ Պոոպո լիճը դադարել է գոյություն ունենալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալությանը, որն էլ հիմնվում է արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքների վրա։

«EKA Proba-V փոքր արբանյակը, որն ամենօրյա ռեժիմով երկրի մակերևույթի մոնիթորինգ է իրականացնում, կարողացել է գրանցել Բոլիվիայի՝ մեծությամբ 2-րդ լճի անհետացումը, հաստատվել է Պոոպո լճի ամբողջական անհետացումը»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:

ABI պորտալը նշում է, որ Պոոպո լճի աստիճանական անհետացումը հաստատում են EKA-ի մի շարք լուսանկարներ, որոնք արվել են 2014թ. ապրիլին, 2015թ. հուլիսին և 2016թ. հունվարին: Նախկինում այդ լիճը զբաղեցնում էր 3.000 ք/կմ տարածք և համարվում էր 2-րդը Տիտիկակա լճից հետո:

Լիճն ունի ոչ մեծ խորություն` մոտ 3 մ և փոփոխական կլիմայական պայմաններում այդ լիճն առաջին անգամ չէ, որ անհետանում է: Նախորդ անգամ ամբողջական անհետացում գրանցվել է 1994-ին, սակայն հետո լիճը կրկին լցվել է ջրով:

Այս անգամ փորձագետներն անհանգստանում են, որ լճի վերականգնումը կարող է տևել երկար տարիներ, եթե դա առհասարակ տեղի ունենա:

 

 

Լրահոս
0