00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի երիտասարդ լուսանկարիչներն իրենց երկրների մասին պատմություն են ընտրում

© WallpapersФотограф в горах
Фотограф в горах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքներ են ուղարկվել 20 երկրից, լուսանկարիչները բացահայտել են իրենց երկրները բնապատկերների գեղեցկության, գյուղերում կյանքի, մարդկանց բարդ կենսապայմանների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի- Sputnik. Ավելի քան 500 լուսանկար է ուղարկվել Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթին, որը կազմակերպել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն` ՌԴ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով հանձնաժողովի հովանու ներքո։

Հայտերի ընդունելության մեկնարկից` 2015թ.-ի դեկտեմբերի 22-ից սկսած մասնակից երկրների թիվը հասել է 20-ի` Ֆրանսիա, Շվեյցարիա, Բրազիլիա, Հնդկաստան, Ֆինլանդիա, Ինդոնեզիա, Թուրքիա, Բանգլադեշ, Ռուսաստան, Ղազախստան և այլն։ Մրցույթին ուղարկված աշխատանքների թվով առաջատար է «Իմ երկիրը» անվանակարգը, հենց իրենց երկրները ներկայացնելու միջոցով են մասնակիցները փորձում գտնել «Ուղին դեպի գլոբալ ըմբռնում», որը 2016թ.-ին մրցույթի թեման է։ Երիտասարդ լուսանկարիչները ցույց են տալիս իրենց երկրները բնության գեղեցկության, քաղաքային տեսարանների, գյուղերի և դրանց բնակիչների կյանքի, ինչպես նաև բարդ կենսապայմանների միջոցով։ Հայտերն ընդունվում են stenincontest.ru կայքում մինչև 2016թ.-ի մարտի 22-ը։ Պարգևատրման արարողությունը և լուսանկարչական ցուցահանդեսը տեղի կունենա 2016թ.-ի օգոստոսի 30-ին Մոսկվայում։

Մրցույթին կարող են մասնակցել 18-33 տարեկան լուսանկարիչները։ Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդ լուսանկարիչներին` բարձրացնելու իրենց մասնագիտական վարպետությունը։ Մրցույթի աշխատանքներն ընդունվում են հինգ հիմնական անվանակարգերում` «Իմ երկիրը», «Աշխարհի գույները. կյանքի ներդաշնակություն», «Դիմանկար. Մեր ժամանակի հերոսը», «Գլխավոր նորություններ» և «Սպորտ»։ Ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր անվանակարգում սահմանված է երեք մրցանակային տեղ, ինչպես նաև կհանձնվի առանձին մրցանակ` «Գրան պրի», որը կորոշվի ժյուրիի ձայների մեծամասնությամբ բոլոր անվանակարգերում ներկայացված լավագույն աշխատանքներից։ «Գրան պրի» մրցանակի համար կհանձնվի 500 հազար ռուբլի։

Մրցույթի ժյուրիի կազմում են ռուսական և համաշխարհային ֆոտոհանրության առաջատար ներկայացուցիչներ, որոնց թվում են Մոսկվայի Արտ թանգարան մուլտիմեդիայի (Մոսկվայի լուսանկարչության տուն) տնօրեն Օլգա Սվիբլովան, World Press Photo մրցույթի բազմակի հաղթող և ժյուրիի անդամ, The Associated Press համաշխարհային լրատվական գործակալության ֆոտոծառայության փոխտնօրեն Դենի Փաքենը, «Սինխուա» (Չինաստան) լրատվական գործակալության ֆոտոտեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Չժեն Վայը, իտալացի լուսանկարիչ, կրթական դասընթացների կազմակերպիչ Ալդո Մենդիկին։

Մրցույթի մասին

Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթը նպատակ ունի աջակցել երիտասարդ լուսանկարիչներին և հասարակության ուշադրությունը բևեռել ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրներին։ Մրցույթը Ռուսաստանում միակ հարթակն է, որտեղ միջազգային ֆոտոհանրությունը ֆոտոլրագրողների նոր անուններ է բացահայտում։

2015թ.–ին մրցույթը երիտասարդ լուսանկարիչների լուսանկարչական «մարտերի» խոշորագույն հարթակ դարձավ` հավաքելով 54 երկրից շուրջ 5000 աշխատանք։ Մրցույթին մասնակցեցին երիտասարդներ չորս աշխարհամասերից` ներառյալ Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրները։ Մրցույթի պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Մոսկվայում, իսկ նրանց աշխատանքները ներկայացվեցին հասարակությանը Ռուսաստանի և արտասահմանի փառատոնային հարթակներում և ցուցահանդեսներում։

2016թ.–ին Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթն անցկացվում է խոշորագույն ռուսական և միջազգային ԶԼՄ–ների, տեղեկատվական գործակալությունների աջակցությամբ։ Մրցույթի գլխավոր տեղեկատվական հովանավորներն են «Ռոսիա–Կուլտուրա» պետական հեռուստաալիքը, KP.ru և «Ժուրդոմ» տեղեկատվական պորտալները և Russian Photo պորտալը։

Մրցույթի միջազգային տեղեկատվական գործընկերներն են Askanews և EFE լրատվական գործակալությունները, Independent Media մեդիահոլդինգը, Notimex գործակալությունը, RT պորտալը և հեռուստաալիքը, The Royal Photographic Society, Shanghai United Media Group (SUMG)-ը։ Ոլորտային տեղեկատվական գործընկերների կարգավիճակում մրցույթին աջակցում են Լուսանկարչության ակադեմիան, ԳեոՖոտո գործակալությունը, Photo-study.ru պորտալը, Մոսկվայի լրագրողների միությունը, ԶԼՄ–ների ուսանողական և երիտասարդական միությունը, YOung Journalists տեղեկատվական պորտալը և «Ֆոտոշքերթ Ուգլիչեում» փառատոնը։

 

 

Լրահոս
0