Հայաստանը Բելառուսում կմասնակցի կիբերահաբեկչության դեմ պայքարի զորավարժություններին

© LOUISA GOULIAMAKI / AFPКибертерроризм
Кибертерроризм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի գործընկերների հետ կմասնակցեն կիբերահաբեկչության դեմ պայքարի զորավարժություններին, որոնք տեղի կունենան մայիս–հունիսին

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի- Sputnik. 2016թ.-ի մայիս-հունիսին Բելառուսում տեղի կունենան կիբերահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՊՀ երկրների «Կիբեր-հակաահաբեկչություն — 2016» համատեղ զորավարժությունները։ Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների Հակաահաբեկչական կենտրոնի IX խորհրդակցության ընթացքում հայտարարեց ԱՊՀ ՀԿ ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը։ Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունները։

«Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության ծրագրի համաձայն` 2016թ.-ի մայիս-հունիսին ԱՊՀ ՀԿ-ն կանցկացնի «Կիբեր-հակաահաբեկչություն — 2016» հակաահաբեկչական համատեղ զորավարժությունները, որոնց եզրափակիչ փուլը տեղի կունենա Բելառուսի Հանրապետությունում»,- ասել է նա։

Նովիկովը պարզաբանել է, որ զորավարժության ժամանակ ԱՊՀ երկրների մասնագետները առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ կկանխարգելեն տեղեկատվական ահաբեկչական գործողությունները։

 

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала