00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Պապյան. Ռուս-թուրքական պայմանագրի չեղարկումից Հայաստանը կշահի

Բաժանորդագրվել
ՌԴ Պետդումայի պատգամավորներն օրերս ՌԴ նախագահին առաջարկել են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը։ Իրավաբան Արա Պապյանը կարծում է, որ այդ պայմանագրի չեղարկումից Հայաստանը միայն կշահի

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի- Sputnik. 1921թ.-ի Մոսկվայի պայմանագիրն, ըստ էության, արդեն ուժի մեջ չգտնվող փաստաթուղթ է, քանի որ այն ստորագրել են ոչ թե պետություններ, այլ երկու չճանաչված ուժեր` քեմալականները և բոլշևիկները, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Օրերս Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին, որով առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։

Պապյանը ողջունում է Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու` ՌԴ պատգամավորների նախաձեռնությունը և նշում, որ այդ պայմանագիրն անհեթեթ է իրավական տեսանկյունից, քանի որ այն ժամանակ Ռուսաստանը սահմանակից չէր Թուրքիային և չէր կարող որոշել մի սահման, որն իրեն չէր պատկանում, իսկ ԽՍՀՄ-ը ձևավորվել էր ավելի ուշ` 1922թ.-ի դեկտեմբերին։

«Այսինքն` երկու իշխանության ձգտող ուժեր պայմանագիր են ստորագրել երրորդ և չորրորդ երկրների սահմանների վերաբերյալ»,- պարզաբանում է իրավաբանը։

Պապյանը հայտնեց, որ միշտ խոսվում է այդ պայմանագրի երրորդ հոդվածի մասին, որով Նախիջևանի տարածքը որպես պրոտեկտորատ հանձնվել է Ադրբեջանին։ Ու եթե Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարվի, ապա Նախիջևանի պատկանելությունն Ադրբեջանին դրվում է հարցականի տակ։

Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածից ածանցվում է Կարսի պայմանագիրը, սակայն Մոսկվայի պայմանագրի չեղարկումը, ըստ Պապյանի, չի կարող համարվել Կարսի պայմանագրի չեղարկում։

«Կարսի պայմանագրի չեղարկումն ավելի բարդ է, քանի որ ստորագրվել է քեմալականների, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կողմից, այսինքն` իրավական տեսանկյունից չեղարկելու համար այդ երեք երկրները պետք է միասնական հանդես գան, ինչը նրանք չեն անի»,- նշեց նա։

Պապյանը գտնում է, որ ներկա պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է հանդես գան հստակ դիրքորոշմամբ և նշեն, որ Կարսի պայմանագիրն ի սկզբանե եղել է անվավեր, քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքված է եղել երկու ոչ պետական ուժերի միջև։ Վիեննայի կոնվենցիայի` պայմանագրերի մասին 52-րդ հոդվածն ասում է, որ եթե պայմանագիրը կնքման պահին հակասել է միջազգային հիմնադրույթին, դա ի սկզբանե անվավեր է։

«Հայաստանը պետք է զբաղվի իր տարածքային ամբողջականության հարցով, դա երկրի սահմանադրական պարտավորությունն է, պետք է խոսի իր սահմանների մասին»,- ընդգծում է դիվանագետը։

Պապյանը նշում է, որ այս գործընթացում կարևոր է, որ կփոխվի Նախիջևանի պատկանելության հարցը, ինչը ներկա պայմաններում կօգնի Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, Հայաստանը կարող է արդեն բարձրացնել Կարսի հարցը, կարող է դիրքորոշում հայտնել Ուիլսոնի իրավարար վճռի վերաբերյալ։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հաշտարար որոշմամբ Հայաստանի կազմի մեջ էր մտնում գրեթե ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստն անցնում էր Հայաստանին, ինչի շնորհիվ Հայաստանը ելք էր ստանում դեպի Սև ծով։ Հայաստանին վերադարձվող տարածքները կազմում էին 100 հազ. քառ. կմ.։ Միասնական Հայաստանը կներառեր 160 հազ. քառ կմ. տարածք՝ ներկայիս 29 հազարի փոխարեն։

 

 

 

Լրահոս
0