Արմեն Աշոտյանը հավանական է համարում պաշտոնը լքելու լուրը

© Sputnik / Asatur Yesayants / Министр образования и науки Армении Армен Ашотян
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության լուրը ԶԼՄ–ների ակտիվ քննարկման թեմա է դարձել

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շուտով դադարեցնելու է իր լիազորությունները, և այդ պաշտոնը զբաղեցնելու է ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը։

«Նախարարն արդեն արձագանքել է այդ լուրերին` համարելով հավանական»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը։

Պաշտոնանկության լուրերի ֆոնին Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում գրել է.

«Ֆեյսբուքյան պարադոքս: Երբ իմ հնարավոր պաշտոնանկության լուրերի ֆոնին ավելանում է ինչպես ՖԲ-ում ինձ հետևող, այնպես էլ աշխատանքս գնահատող մարդկանց թիվը: Իսկ ինձ չսիրող մարդկանց թիվը մնում է անփոփոխ։ Շնորհակալ եմ, հաճելի է»։

Նախարարի հավանական թեկնածու`ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրել է երեք անգամ` 1998-1999, 2001-2003 և 2006-2008 թվականներին։

Լրահոս
0