Վախթանգ Կիկաբիձե. «Միմինոն» ուրիշ ավարտ ուներ

Բաժանորդագրվեք

Վախթանգ Կիկաբիձեն Sputnik-ին պատմել է իր հիշողությունները` նշելով, որ հայտնի «Միմինո» ֆիլմն ուրիշ ավարտ է ունեցել, որը դուր չի եկել խորհրդային գրաքննությանը։

«Ֆիլմի ավարտն ամբողջությամբ հանվել է։ Ֆիլմը բոլորովին այլ կերպ է ավարտվում, ողջ հետաքրքրությունն ավարտն էր»,- նշել է դերասանը։

«Ֆիլմի վերջում, թռչելով հայրենիքի վրայով, Միմինոն ուղեկցորդուհու հետ զրույցից հետո… դուրս է գալիս ինքնաթիռից։ Իսկ ֆիլմում դա չկա»,- պատմել է Կիկաբիձեն։

Այդ փոփոխության հետ կապված` «Միմինո» ֆիլմից ամբողջությամբ հանվել է Պյոտր անունով հերոսը։

Ինչպես պատմել է դերասանը, ֆիլմի սցենարի համաձայն` Պյոտրը պայտում է ձիերին և խնդրում Վալիկոյին` իրեն ուղարկել ամերիկյան պայտեր։ Այն բանից հետո, երբ Միմինոն դուրս է գալիս ինքնաթիռից, տեղի է ունենում Վալիկոյի և Պյոտրի զրույցը, շուրջը երևում են լեռների ձյունապատ գագաթները, երաժշտություն է հնչում։

 

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала