«Գրոզնի ավիա» ավիաընկերությունը մտնում է հայկական շուկա

© SkyscrapercityМеждународный аэропорт "Звартноц"
Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Կուրսկ–Երևան–Կուրսկ» չվերթը կիրականացվի շաբաթական մեկ անգամ Յակ-42Դ ինքնաթիռներով

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի- Sputnik. «Գրոզնի ավիա» ավիաընկերությունը կբացի «Կուրսկ-Երևան-Կուրսկ» չվերթը, որը կիրականացվի շաբաթական մեկ անգամ, հինգշաբթի հաղորդել է Կուրսկի շրջանի ղեկավարությունը։

«2016թ.-ի մարտի 17-ից մինչև դեկտեմբեր ««Գրոզնի ավիա» ավիաընկերություն» ԲԲԸ-ն նախատեսում է իրականացնել Կուրսկ-Երևան-Կուրսկ ավիաչվերթը։ Այն կիրականացվի շաբաթական մեկ անգամ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավիափոխադրումները կիրականացնի «Գրոզնի ավիա» ավիաընկերությունը 100 հոգու համար նախատեսված Յակ-42Դ ինքնաթիռներով։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, 9800 —16000 ռուբլի արժողությամբ ավիատոմսերի վաճառքն արդեն սկսվել է։

 

 

 

Լրահոս
0