Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Ցյուրիխի գերմրցաշարում Վիշվանաթան Անանդն է

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ցյուրիխի գերմրցաշարին մասնակցում է վեց գրոսմայստեր

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ցյուրիխում մեկնարկած Zurich Chess Challenge շախմատի գերմրցաշարի ժամանակ գրոսմայստեր Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Վիշվանաթան Անանդն է, հաղորդում է Հայաստանի շախմատի ակադեմիան։

Նախօրեին կայացել է առաջնության վիճակահանությունը. այն անցկացվեց կայծակնային մրցաշարի տեսքով, և ըստ գրանցված հորիզոնականների` յուրաքանչյուր մասնակից հիմնական մրցաշարում ստացավ այն համարը, որ հորիզոնականը նա զբաղեցրեց այս մրցաշարում։

Բլիցի հաղթող դարձավ ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 5 հնարավորից վաստակեց 3.5 միավոր: Լևոն Արոնյանը 2 միավորով գրավեց 5-րդ տեղը: Առաջնությանը մասնակցում է վեց գրոսմայստեր:

Առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, երկրորդ տուրում՝ աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Հաջորդ օրը հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն հոլանդացի Անիշ Գիրին ու Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը: Փետրվարի 15-ին կայանալիք վերջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

 

 

Լրահոս
0