00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սուրեն Սուրենյանց
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց
17:08
11 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Չեղած բաները պարզաբանել ճեմ կարող. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:19
7 ր
Մետաքսե Հակոբյան
Միանալու, չմիանալու հարց չկա. Բոլորս եկեղեցու մի մասնիկն ենք. Մետաքսե Հակոբյան
17:27
4 ր
Վարդան Խաչատրյան
Աշխարհում ոչինչ դուրս չէ քաղաքականությունից. Վարդան Խաչատրյան
17:31
6 ր
Մայիսի 9-ին ընդառաջ
Հաղթանակի օրվա միջոցառումները կսկսվեն Անման կրակի մոտ
17:55
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը խարույկներ վառեցին. Հայաստանը տոնում է Տեառնընդառաջը

Բաժանորդագրվել
Երևանցիները Տեառնընդառաջը կամ Տրնդեզը տոնեցին խարույկներ վառելով ու դրանց վրայից ցատկելով։ Այս երեկո հարյուրավոր մոմեր վառվեցին խարույկների մոտ

Երևանցիները գալիս էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` իրենց հետ բերելով երեխաներին։ Եկեղեցուց շնորհավորանքներ էին հնչում։ Այդ օրն ավանդաբար շատերը պսակադրվում են, քանի որ Տեառնընդառաջը մարդիկ նույնացնում են սիրո, հույսի ու հավատի տոնի հետ։ Քաղաքում բազմաթիվ էին նորապսակների մեքենաները։

Մի խումբ երիտասարդներ տաճարի մոտ ճյուղեր էին դնում, իսկ մարդիկ շարունակում էին շարժվել դեպի եկեղեցի։

Խարույկը վառվեց. տարբեր տարիքի մարդիկ շուրջպար բռնեցին կրակի շուրջ։

Երիտասարդները սկսեցին ցատկել կրակի վրայով. ըստ ավանդության` կրակի հենց կենտրոնով ցատկողը երջանիկ ու երկարատև ամուսնության կարժանանա։

«Սա մեր առաջին համատեղ Տրնդեզն է։ Մի քիչ վախենում եմ, կարող է հանկարծ ընկնենք կրակի բոցի վրա։ Բայց հավատը մեզ հետ է»,- ասաց Տրդատ Սիմոնյանը, ով տոնին եկել էր ընտանիքի ու ընկերների հետ։

Ահելներն ու ջահելները կանթեղներով մոտենում էին կրակին։ Մարդիկ հավատում են, որ այս կրակը երջանկություն ու բարեկեցություն է բերում տուն։

«Ավանդույթը շատ հին արմատներ ունի։ Այն ժամանակ մոմեր դեռ չկային, ու մարդիկ տունը լուսավորում էին կրակից վերցրած ճյուղերով։ Մենք այսօր կարծես շարունակում ենք այդ ծեսը և հավատում ենք, որ այս կրակի հետ մեր տներն ենք տանում երջանիկ կյանքի նոր շունչը», — Sputnik Արմենիային ասաց երևանցի Արտաշես Սիմոնյանը։

Լրահոս
0