00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրիորդաց «Մեր տան» կյանքի մեծ ճանապարհը

Բաժանորդագրվել
Հայաստանի մանկատների չափահաս սանուհիները գնում են «Մեր տուն», որտեղ ապրում են, մասնագիտություն սովորում, նաև` ամուսնանում։ Կազմակերպության գործունեության մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Ամալյա Պապյանի հետ զրույցում պատմեցին «Մեր տան» տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը և երգահան, նկարիչ Մարտին Ահարոնյանը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի, — Sputnik. Արդեն մեկ տասնամյակ «Մեր տունը» օրիորդաց տունն այն վայրն է, որտեղ կարող են գնալ մանկատների 18 տարին բոլորած շրջանավարտ աղջիկները, որոնք այդ տարիքում զրկվում են պետության խնամքից, նշեց Տիգրանուհի Կարապետյանը։

«Մանկատան աղջիկները թրաֆիքինգի հեշտ զոհ են, որովհետև չունեն պաշտպանություն, սահմանափակ պատկերացումներ ունեն թրաֆիքինգի մասին»,- նշեց Կարապետյանը։

Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ Հայաստանի մանկատների շատ աղջիկներ թրաֆիքինգի զոհ են դառնում, դեպք է եղել, երբ հայ աղջիկներին հասցրել են Դուբայ և շահագործել։

«Մեր տանը» բնակություն հաստատած աղջիկների բոլոր ծախսերը հոգում է համանուն կազմակերպությունը, բնակիչներն այստեղ ստանում են կրթություն, ուսումնասիրում օտար լեզուներ և համակարգչային ծրագրեր, սովորում հոգեբանություն, արվեստի պատմություն, էթիկա, տնային տնտեսության վարում, նրանց նաև խնամախոսության են գալիս այստեղ։

Այժմ «Մեր տանն» աղջիկներ շատ չկան, քանի որ նրանք հաճախ տեղափոխվում են խնամատար ընտանիք։ 2005թ-ին տուն չունեցող աղջիկների թիվն ավելի մեծ էր, այժմ հարցն աստիճանաբար լուծվում է։

«Մեր տուն» հիմնականում գալիս են Գավառի և Վանաձորի մանկատներից, կա նաև աղջիկ գիշերօթիկ դպրոցից, ով ունի ծնողներ, որոնք, սակայն, ի վիճակի չեն նրան պահել։

««Մեր տանն» աղջիկները ստանում են ընտանեկան ջերմություն, անհատական մոտեցում։ Մենք նրանց պայմանագրով ենք ընդունում, որը կնքվում է 4 տարով։ Պետությունը բնակարանների ծրագիր ուներ, ու մենք, կարծես միջանկյալ օղակ էինք. չորս տարի աղջիկները կրթություն էին ստանում, հմտություններ ձեռք բերում, հետո բնակարան ստանում, գնում։ Սակայն այդ ծրագիրը մնաց կես ճանապարհին»,- հայտնեց Կարապետյանը։

© Официальный сайт организации "Наш дом"«Մեր տունը» կազմակերպությունում
Будни организации Наш дом - Sputnik Արմենիա
«Մեր տունը» կազմակերպությունում

Բոլոր աղջիկները չէ, որ մնում են չորս տարի: Շատերը չեն հարմարվում կարգուկանոնին, ազատություն են ուզում ու հեռանում։

«Նրանք չափահաս մարդիկ են, և իրենք կարող են տնօրինել իրենց կյանքը»,- նշում է օրիորդաց տան տնօրենը։

Երգահան Մարտին Ահարոնյանը, ով համագործակցում է «Մեր տան» հետ, տարիներ առաջ երաժշտություն է գրել այս հաստատության մասին պատմող ֆիլմի համար ու այդպես դարձել այստեղի սանուհիների մտերիմն ու օգնականը: Անգամ երբեմն հոր դեր է կատարում, երբ գալիս են խնդրելու աղջիկներից որևէ մեկի ձեռքը։ Իսկ ֆիլմի համար գրված երաժշտությունն ակամա դարձել է «Մեր տան» օրհներգը։

«Այստեղ միշտ հյուրընկալվում են արվեստագետներ, հետաքրքիր մարդիկ, ու խնամախոսության եկած մարդիկ հաճախ են զարմանում` իրենց ապագա հարսին տեսնելով հայտնի մարդկանց շրջապատում»,- ասաց Ահարոնյանը։

Արվեստի հանդեպ սերն առկա է շատ աղջիկների մեջ, նկատում է Ահարոնյանը և ամեն կերպ աջակցում, որ զարգանան «Մեր տան» օրիորդների բնածին ունակությունները։

© Личная страница в ФБԵրգահան Մարտին Ահարոնյան
Музыкант Мартин Агаронян - Sputnik Արմենիա
Երգահան Մարտին Ահարոնյան

«Մեր տունը» օրիորդաց տան մասին ամբողջական հարցազրույցը կարող եք լսել փետրվարի 15-ին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում` «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում։

 

Լրահոս
0