Թուրքական հրետանին կրակ է բացել Հալեպի ու Լաթաքիայի ուղղությամբ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել սիրիական կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ: Հալեպում է գտնվում Մերձավոր Արևելքի հայկական խոշորագույն համայնքներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Թուրքիայի ԶՈՒ հրետանին կրկին կրակ է բացել սիրիական տարածքի ուղղությամբ: Գնդակոծվել է Հալեպի հյուսիսում գտնվող Դեյր Ջամալ քաղաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով սեփական աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական հրետանին Լաթաքիայի հյուսիս-արևմուտքում կրակ է բացել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

«Թուրքական թնդանոթները հերթական անգամ գնդակոծել են Հալեպի հյուսիսում գտնվող Դեյր Ջեմալ քաղաքը», — պատմել է աղբյուրը:

Ցերեկը թուրքական հրետանին Մինեհ ավիակայանում և մոտակա գյուղում գնդակոծել է քրդական ինքնապաշտպանական ուժերը (ՔԻՈՒ):

Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ ահաբեկիչների մի խումբ գրոհել էր Հալեպի կենտրոնում գտնվող քրդաբնակ թաղամասը: Աշխարհազորայինների խոսքով` այս գործողություններն իրականացվել էին ի պատասխան Հալեպի հյուսիսում ՔԻՈՒ-ի արձանագրած հաջողությունների:

Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի ԶՈՒ-ն Լաթաքիայի հյուսիսում կրակ էր բացել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Ռումբերից մեկը պայթել էր բնակելի թաղամասում, որի արդյունքում խաղաղ բնակիչներ էին զոհվել:

 

 

Լրահոս
0