Հայ առաքելական եկեղեցին նշում է Արտաքսման կիրակին

© Sputnik / Борис Кауфман / Անցնել մեդիապահոցЭчмиадзинский кафедральный собор
Эчмиадзинский кафедральный собор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պահքի շրջանի կիրակիներին այնպիսի անվանումներ են տրվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման, գրում է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի կայքը:

Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր» (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն, ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով, համտեսեց արգելված պտուղը:

Որպես պատիժ` մարդն, իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը, և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա, և վերջում էլ ասվեց նրան. «…հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Մեծ պահք. քահանայի հորդորներն ու բժշկի խորհուրդները
Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:

 

Լրահոս
0