«Կորինտիանսի» կիսապաշտպան Վագնինյոն հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում

© Sputnik / Asatur Yesayants / Сборная Армении по футболу
Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական արմատներ ունեցող 19-ամյա բրազիլացին որոշել է մեծ ֆուտբոլը նվաճել Հայաստանի հավաքականի կազմում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Բրազիլիայի չեմպիոն «Կորինտիանս» բրազիլական ակումբի երիտասարդական կազմի բրազիլացի կիսապաշտպան Վագնինյոն որոշել է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, հայտնում է armfootball.com-ը:

19-ամյա կիսապաշտպանն այս տարվա հունիսին Հայաստանի քաղաքացիություն կստանա ու կկարողանա ազգային հավաքականի խաղերին մասնակցել:

Վագնինյոյի ամբողջական անունը Վագներ Գդիկյան Բարետո է:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի նոր վարկանիշում իջել է երկու հորիզոնականով: Այն 185 միավորով զբաղեցնում է 123-րդ տեղը: Թիմը վերջին 13 խաղերում հաղթանակ չի տարել:

 

 

Լրահոս
0