Ճապոնիայի վարչապետն իր կնոջը կենդանիների համար նախատեսված հավելումներ է խմեցրել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПремьер-министр Японии Синдзо Абэ с супругой Акиэ
Премьер-министр Японии Синдзо Абэ с супругой Акиэ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճապոնիայի վարչապետն իր կնոջ համար, ով հայտնի է իր անկրկնելի ճաշակով, գնել է սեսամին` երիտասարդացնող ազդեցությամբ հակաօքսիդանտ։ Ինչպես պարզվել է, մարդկանց և կենդանիների համար դեղամիջոցի բաղադրությունը լրիվ նույնն է

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, խորհրդարանում ելույթ ունենալով, խոստովանել է, որ իր կնոջը տվել է կենդանիների համար նախատեսված ակտիվ կենսաբանական հավելումներ։

Պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե արդյոք սպառողական հարկի բարձրացումը պե՞տք է տարածվի նաև կենդանիների համար նախատեսված մթերքի վրա, որոնք կարող են օգտագործել նաև նրան տերերը, վարչապետը խոստովանել է, որ իր կնոջ համար գնել է Ճապոնիայում տարածված հակաօքսիդանտը` չիմանալով, որ նման դեղամիջոց գոյություն ունի նաև կենդանիների համար։

«Մի օր այնպես ստացվեց, որ կնոջս սեսամին տվեցի (քունջութի հիմքով կենսաբանական ակտիվ հավելում, երիտասարդացնող ազդեցությամբ հակաօքսիդանտ — խմբ.)։ Նա ամբողջը խմեց, և հետո մենք իմացանք, որ սեսամինը կենդանիների համար էր նախատեսված։ Ստուգեցինք, ու պարզվեց, որ դեղամիջոցի բաղադրությունը մարդկանց ու կենդանիների համար լրիվ նույնն է», — հայտնել է վարչապետը։

Ակիե Աբեն` վարչապետի կինը, Ճապոնիայում հայտնի է իր բացառիկ ճաշակով ու սուր հումորով։ Նա միշտ հիասքանչ ու երիտասարդ տեսք ունի։ Վարչապետը միշտ ընդգծում է իր ջերմ վերաբերմունքը կնոջ նկատմամբ ու չի ամաչում նրան սիրո խոստովանություն անել սոցկայքերի էջերում։

Վարչապետը չի հայտնել, թե կինն ինչ է ասել շների համար նախատեսված ԿԱՀ-ի համային որակների մասին։

 

 

Լրահոս
0