00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպայի խորհուրդը լրագրողներին` զինվոր բալիկներ ունեցեք

© Sputnik / Aram Nersesyanмайор Гор Казарян
майор Гор Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԶՈՒ ավիացիոն զորավարժարանում լրագրողների հետ հանդիպումից հետո սպաներից մեկը լրագրողներին մաղթանք հղեց. «Ցանկանում եմ արժանի մայրեր դառնաք ու շատ երեխաներ ունենաք»։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի Զինված ուժերի ավիացիոն զորավարժարանում երկուշաբթի հանդիսավոր երթով մեկնարկեց 2015 թվականի ուսումնական ծրագիրն ավարտած զինծառայողների պարգևատրման արարողությունը։ Ավելի քան 30 սպա, ենթասպա ու շարքային զինծառայող պարգևատրվեց գերատեսչության մեդալներով։

Այսօր հայկական Զինված ուժերում մեկնարկեց նաև 2016 թվականի ձմեռային նոր ուսումնական շրջանը, որը տևելու է մինչև ընթացիկ տարվա հունիս։ Նախապատրաստման փուլից հետո, այս տարվա օգոստոսին կմեկնարկի ամառային ուսումնական շրջանը։

Հայաստանի ԶՈՒ-ի ավիացիոն զորամասի անձնակազմի ուսումնական ծրագրում ներառված են ուսումնամարզական թռիչքներ, այդ թվում` դժվար եղանակային պայմաններում։

«Մեր գործում ամենաբարդն այն է, որ օդաչուն պետք է հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ լինի ցանկացած պահի և ցանկացած պայմաններում թռիչք իրականացնել ու վայրէջք կատարել նաև բարդ ռելիեֆային պայմաններում», — լրագրողների հետ զրույցում ասաց օդաչու, մայոր Գոռ Ղազարյանը։

Ուսումնական պլանում նախատեսված է մարտավարական ուսուցում, ուսումնական-նախապատրաստական թռիչքներ, ինչպես նաև` թռիչքներ զորավարժարանում։

«Վարժանքների ժամանակ զինծառայողները թռիչքներ են իրականացնում դժվար աշխարհագրական և եղանակային պայմաններում, ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին», — ասաց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Ստեփանյանը։

© Sputnik / Арам НерсесянՎաչագան Ստեփանյան
Замначальника Генштаба ВС Армении, майор Вачаган Степанян - Sputnik Արմենիա
Վաչագան Ստեփանյան

Ծրագրի նպատակն է նաև ավիացիոն զորամասի անձնակազմի կատարելագործումը։

Միջոցառմանը մասնակցեց նաև Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

 

Լրահոս
0