00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեյրան Օհանյանը հպարտանում է խաղաղապահներով

© Sputnik / Асатур Есаянц Торжественный марш миротворческой бригады ВС Армении
Торжественный марш миротворческой бригады ВС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարը ժպիտով է հիշում Բաքվի ռազմական ուսումնարանում սովորելու տարիները

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությանը։

Նա կանգնած էր ամբիոնի մոտ, իսկ հրամանատարները դեռ շարունակում էին վերջին հրամանները տալ։ Հետո հնչեց խաղաղապահների բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի զգաստացնող ձայնը։

«Շարքում շարժում կա», — կտրուկ ասաց նա։

Հերթով ելույթ ունեցան Սիմոնյանն ու մյուս զինվորականները, ելույթ էր պատրաստել նաև խաղաղապահ զինվորներից մեկը։ Ոչ մի արտառոց բան` պարզապես շնորհակալական խոսք, հայրենիքին պատրաստակամորեն ծառայելու ցանկություն։ Խոսքը փոխանցվեց Օհանյանին։

«Խաղաղապահ բրիգադը համալրված է հիմնականում պրոֆեսիոնալներով։ Նշանակում է` Հայաստանի խաղաղապահ բրիգադն այն կառույցն է, որը հետագայում հիմք է հանդիսանալու պրոֆեսիոնալ բանակի կերտման համար», — հայկական բանակի հաջողությունների մասին պատմելուց հետո ասաց Օհանյանը։

Նախարարը խոսեց ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի և այն սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն և ստիպում են ոչ միայն ազգային անվտանգության երաշխիքներ ձևավորել, այլ նաև միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովել անվտանգության համակարգը։ Այդ պատճառով էլ Հայաստանը մի շարք առաքելություններ է իրականացնում աշխարհի տարբեր ծայրերում, և այդ գործում իրենց բացառիկ ու կարևոր դեր ունեն կանգնած խաղաղապահները։

«Բազմաթիվ անգամ լինելով այն վայրերում, որտեղ ծառայություն են իրականացրել հայ խաղաղապահները՝ ես միայն հպարտություն եմ զգացել, զգացել եմ, որ ամեն օր, ամեն տարի բարձրանում են հայկական խաղաղապահ ուժերի վարկն ու նշանակությունը, իսկ այդ ամենի հիմքում դուք եք՝ ձեր հրամանատարների հետ», — ընդգծեց նախարարը։

Նախարարն անդրադարձավ նաև պատմությանը` շեշտը դնելով նրա վրա, որ փետրվարի 15-ը խորհրդանշական է այն առումով, որ որ տարիներ առաջ հենց այդ օրն են Աֆղանստանից դուրս բերվել Խորհրդային Միության բոլոր ստորաբաժանումները, որոնք այնտեղ խնդիր էին կատարում։ Սակայն այսօր, նրա խոսքով` մեր խաղաղապահ ուժերի բրիգադը միացյալ զորախմբերի ու անվտանգություն ապահովող այլ պետությունների ու կառույցների հետ մեկտեղ այնտեղ մեծ առաքելություն է իրականացնում՝ ապահովելով աֆղան ժողովրդի խաղաղությունն ու կայունությունը այդ տարածաշրջանում։

Հանդիսավոր մասն ավարտվեց, սակայն ամբիոնին մոտեցավ միջոցառմանը ուշացումով հասած քահանան։

Նրա համար բացառություն արեցին, ու պաշտոնական մասը շարունակվեց։ Քահանան կարդաց «Հայր մեր»-ն, ու միայն դրանից հետո հանդիսավոր միտինգն ավարտվեց։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը
Торжественный марш миротворческой бригады ВС Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը

Նվագախումբը նվագեց, ու խաղաղապահները քայլերթով անցան ամբիոնի դիմացով։

Նրանց հեռանալուց հետո Սիմոնյանը ցածրաձայն (սակայն խոսափողը կողքին էր ու ամեն ինչ լսվում էր) ասաց Օհանյանին, որ ստորաբաժանումներից երկուսը շփոթեցին քայլերը։ Օհանյանը գնահատեց ինքնաքննադատությունն ու չնախատեց հրամանատարին, շրջվեց ու շնորհակալություն հայտնեց մանկավարժներին։

Հետո պաշտպանության նախարարը հիշեց Սիմոնյանի հետ Բաքվում ծառայելու պատմությունը։ Հիշեց ժպիտը դեմքին, զգացվում էր, որ այդ տարիների հետ կապված հաճելի հիշողություններ են մնացել։

Հայաստանն իր խաղաղապահ գործունեությունը սկսել է 2004 թվականից, երբ առաջին անգամ Կոսովո ուղարկեց զինվորներին։ 2005-2009 թվականներին հայ խաղաղապահներն իրենց գործունեությունն իրականացրին Իրաքում, իսկ 2010 թվականից 40 զինծառայողներից կազմված զինվորների խումբը գերմանական խմբի կազմում մեկնեց Աֆղանստան։ 2014 թվականին UNIFIL ծրագրի շրջանակում երկիրը Լիբանան ուղարկեց 32 հագուց բաղկացած ստորաբաժանումը։ 2015 թվականին Հայաստանի խաղաղապահ քարտեզի վրա ավելացավ նաև Մալին։

 

Լրահոս
0