Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ռեկորդային է

© Sputnik / Асатур Есаянц / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման արժեքը ռեկորդային ցուցանիշի է հասել

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան և Դորտմունդի «Բորուսիայի» 27-ամյա ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման արժեքը tranfermarket.de պորտալը 28 միլիոն եվրո է գնահատել

Այս թիվը ռեկորդային է Մխիթարյանի համար։ Նա հետխորհրդային տարածքի ֆուտբոլիստներից շարքում երկրորդ «թանկարժեք» ֆուտբոլիստն է Անդրեյ Շևչենկոյից հետո և «ամենաթանկարժեքը»` Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների շարքում։

Դոնեցկի «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխվելու արժեքը 2013 թվականին 27.5 միլիոն էր կազմել։

Այս խաղաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 33 խաղի, որոնց ընթացքում 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

 

Լրահոս
0