Քվեարկել են ընտրողների փոխարեն

© Sputnik / Asatur Yesayants / Референдум по Конституционным реформам в Армении
Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բացահայտվել է Հանրաքվեի տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպք. հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված հոր և դստեր փոխարեն մեկ այլ մարդ է քվեարկել, հայտնել է քաղաքացիներից մեկը:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացին հայտնել է, որ հայրը՝ հիվանդության, իսկ դուստրը ՀՀ-ից բացակայելու պատճառներով չեն մասնակցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, մինչդեռ ընտրողների ցուցակում իր տվյալների դիմաց ստորագրելու ժամանակ նկատել է, որ նրանց տվյալների դիմաց ստորագրություններ կան:

Անհայտ անձի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Լրահոս
0