00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլում խուզարկումներ են, մարդիկ խուսափում են բախումներից

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Стамбул
Города мира. Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլում ոստիկանությունը կանխել է քրդամետ ցուցարարների գործողությունները, թուրքական զինուժն ընդլայնել է ռազմական գործողությունները քրդերի նկատմամբ` հասնելով Սիրիա: Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմել է Թուրքիայում տիրող իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի —Sputnik. Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել քրդամետ ցուցարարների դեմ։ Որոշ ցուցարարներ վնասվածքներ են ստացել ոստիկանների և Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության հակառակորդների միջև բախումների ընթացքում: Այս պահին Ստամբուլում ոստիկանական ճնշումները, խուզարկումները շարունակվում են։ Փողոցներում մարդիկ, ցուցարարներ չկան, քանի որ չեն հանդգնում բախումներ սկսել ոստիկանության հետ,- ասաց Բագրատ Էստուկյանը։

Թուրքիայի քրդաբնակ տարածքներում մեկ ամսից ավելի է` բավական լարված իրավիճակ է։ Էստուկյանի խոսքով՝ այդ լարվածությունը վերջին շաբաթներին վերածվել է ռազմական առճակատման, հատկապես քրդաբնակ արևելյան քաղաքներում բախումներ են տեղի ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների ու թուրքական զինված ուժերի միջև:

«Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալություններն ու զինված գործողություններն ավարտված են, սակայն իրականում այդ տարածքները դեռ շրջափակման մեջ են. երկրի մեծ քաղաքներում հետզհետե ավելի է սրվում քրդերի դեմ վերաբերմունքը»,- ասել է Էստուկյանը:

Ըստ նրա` քրդական ժողովրդական կուսակցության մասնաճյուղերի դեմ երեկ հատուկ ոստիկանական հետապնդումներ են սկսվել, ու դրանք դեռ շարունակվում են։ Կարելի է ասել, որ բավական սրված իրավիճակ է տիրում քրդական քաղաքականության դեմ։

«Բացի այդ, վերջին երկու օրում Թուրքիան ընդյալնել է ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Թուրքական օդուժը սկսել է ռմբակոծել Սիրիայի քրդաբնակ տարածքները։ Մտավախություն կա, որ իրավիճակը ավելի կսրվի ու վերահսկողությունից դուրս գալով կվերածվի լայնածավալ ռազմական գործողությունների»,- ասաց Էստուկյանը։

 

Լրահոս
0