00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես միշտ էլ Հայաստանում եմ եղել

© Sputnik / Asatur Yesayants Зима в Армении
Зима в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստանիսլավ Սմագինը հրապարակախոս է, «Իզվեստիա», «Կուլտուրա» թերթերի, «Սվոբոդնայա պրեսսա» և «Ռուսսկայա պլանետա» պորտալների մշտական հեղինակ

Ես երբեք չեմ եղել Հայաստանում։ Ես մի՛շտ եմ եղել Հայաստանում։ Ինձ թվում է` այսպես կարող եմ ասել ոչ միայն ես, այլև՝ ռուսների մեծ մասը։

Խորհրդային շրջանի ստեղծագործ մտավորականությունը երկար ժամանակ ապրում էր Վրաստանի հանդեպ ունեցած պաշտամունքով։ Հայաստանի հանդեպ համակրանքը նույնպես ակնհայտ էր`անկեղծ վերաբերմունք այս ինքնատիպ երկրի ու այդ երկրում ապրող մարդկանց նկատմամբ։

Վրաստանի որոշակի առավելության մասին նշվում է «Միմինո» հրաշալի կատակերգությունում։ Այո, ֆիլմի ռեժիսորը վրացի է, ուստի հնարավոր է՝ վերաբերմունքը փոքր-ինչ կանխակալ է։

Գլխավոր հերոսը` վրացի Վալիկո Միզանդարին, որի մականունը Միմինո է (վրացերենից թարգմանաբար նշանակում է բազե), գեղեցիկ, թիկնեղ տղամարդ է և նուրբ զգացմունքներ է տածում մի քանի վայրկյան տեսած գեղեցկուհու՝ Լարիսա Իվանովնայի նկատմամբ։ Նա հավանաբար ազնվական տոհմի ներկայացուցիչ է, ինչպես և յուրաքանչյուր երրորդ, եթե չասենք երկրորդ վրացին։ Վալիկոյի պատահական ծանոթը` Ռուբիկ Խաչիկյանը, հայ է, գործնական ջիղ ունեցող, կենցային խորամանկությամբ օժտված մարդ։

Նրան հիմնականում կենցաղային հոգսեր են մտահոգում, օրինակ՝ խաղալիք կոկորդիլոսի սխալ գույնն ու Հայաստանում և Վրաստանում պատրաստվող տոլմայի համեմատական վերլուծությունը։ Նույնիսկ նրանց գործունեության ու տրանսպորտի տեսակներն են առանձնահատուկ՝ Վալիկոն օդաչու է, իսկ Ռուբիկը բեռնատարի վարորդ է։ Սակայն ի վերջո Ռուբիկը, «վարակվելով» Վալիկոյի վեհ ռոմանտիզմով, մի քիչ վրացի և մի քիչ էլ օդաչու է դառնում։ Նա իր երթուղիում հսկայական պտույտ է անում, որպեսզի իմանա Միմինոյի հասցեն, իսկ ապշահար ուղևորին բացատրում է.

«Երբ Վալիկոյին հաճելի լինի, ինձ էլ հաճելի կլինի, իսկ երբ ինձ հաճելի լինի, ես քեզ այնպես տեղ կհասցնեմ, որ քեզ էլ հաճելի կլինի»։

Հասարակ մարդիկ և մտավորականության մի հատվածը (բարեբախտաբար ոչ փոքր), որոնք կարողանում են սթափ գնահատել իրենց համակրանքը և անմտորեն նախապատվություն չեն տալիս այն ամենին, ինչ «գեղեցիկ է և ոչ ռուսական», տասնամյակներ շարունակ իրենց մեջ են պահել Հայաստանի մի մասնիկը։

Ռուս-հայկական ընտանիքները եղել են և մինչև հիմա էլ մնում են խառը ամուսնությունների ամենատարածված տարբերակներից մեկը։ Գրեթե յուրաքանչյուր ռուս ունի հայ ընկերներ ու ընկերուհիներ։ Այդպես է նաև մինչև հիմա (Կատյա, Միշա, օդային համբույրներ եմ ուղարկում ձեզ)։ Մենք բոլորս Բաղրամյանի հետ ազատագրել ենք խորհրդային քաղաքները, և մեզ բոլորիս ազատագրել է Բաղրամյանը։ Մենք բոլորս Շավարշ Կարապետյանի հետ սուզվել ենք Երևանյան լճի հատակը` կոտրելով ջուրն ընկած տրոլեյբուսի պատուհանները, և Շավարշը մեզ բոլորիս հանել է լճի խորքից։ Մեզ բոլորիս փրկել են Սպիտակի փլատակների տակից, և մենք բոլորս օգնել ենք փլատակների տակ հայտնված մարդկանց` միավորված վերջին խորհրդային ողբերգական պոռթկումով։

Ազնավուրը բոլորիս համար է երգել` ի աջակցություն երկրաշարժի զոհերի, և մենք բոլորս Ազնավուրի հետ եղել ենք բեմում։ Մենք բոլորս Բաբաջանյանի ու Խաչատրյանի հետ նոտաներ ենք գրել թղթի վրա, մենք բոլորս լսել ենք այդ նոտաները, որոնք վերածվել են երաժշտության։ Մենք բոլորս 166 տարի առաջ տնից գնացել ենք Խաչատուր Աբովյանի հետ, և մենք բոլորս նրա հետ տուն չենք վերադարձել…

Ես ռուս ազգայնական եմ։ Այստեղ պետք է միանգամից ավելացնել՝ «լավ իմաստով», բայց դա ինձ այդքան էլ դուր չի գալիս։ Ազգի նկատմամբ սերն ի սկզբանե լավ իմաստ ունի, մնացած ամեն ինչը բխում է անբարեխիղճ կիրառումից և անհեռատես մեկնաբանություններից։

Ցավոք, ազգային շարժման որոշ ներկայացուցիչներ սովորություն են դարձրել Հայաստանի նկատմամբ «սպառողական» վերաբերմունք ցուցաբերելը, իբր նրանից ինչ օգուտ կա, իսկ Թուրքիան բոլորովին այլ գործ է։ Անցած տարվա ապրիլին Վլադիմիր Պուտինը կատարեց իր ամենախիզախ արտաքին քաղաքական քայլերից մեկը. ժամանեց Երևան` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար և իր ելույթում նշեց «ցեղասպանություն» բառը։

Պաշտոնական Անկարան չափազանց նյարդային արձագանքեց, և մի հայտնի ու ազգանամոլական տաղանդով օժտված հրապարակախոս պաթետիկ ելույթ ունեցավ. «Ինչու՞ վիճել թուրքերի հետ հանուն հայերի։ Հայերը լավաշից բացի, ուրիշ ոչինչ չունեն, իսկ թուրքերն ունեն պաշարներ, ազդեցություն, որը արգելափակում է գազատարի վերաբերյալ պայմանագրի փաթեթը»… Ես այդ ժամանակ չդիմացա ու Facebook-ի իմ էջում խայթող գրություն թողեցի։

Մենք բոլորս նոյեմբերի վերջին տեսանք «օգտակար Թուրքիան» «անպետք Հայաստանից» բարձր դասելու փորձերի արժեքը։

Խոստովանեմ, որ նույնիսկ հիմա, երբ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ցանկացած պահի կարող են վերածվել բաց ու զինված հակամարտության, ես զուտ պետական տրամաբանության տեսանկյունից հասկանում եմ թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը մոլեգնաբար ժխտելու պատճառները։ Հասկանում եմ, որ դա կջախջախի նրանց ազգային «առասպելաբանությունը», պետականության հիմքերը, միջազգային հայցերի պատճառ կդառնա։

Ի դեպ, «ԳԴՀ դաշնակիցները ստիպել են Գերմանիային ճանաչել 3-րդ ռեյխի հանցագործությունները և հատուցել դրանց համար, իսկ Թուրքիայի հետ այդպես չեն վարվել, հենց այդ պատճառով էլ թուրքերն այդպես կառչած են իրենց հերքումից» տարածված թեզը հիմնված է պատմական փաստերի չիմացության վրա։ Պատերազմից հետո մեր սիրելի անգլո-ամերիկյան գործընկերները բավական մակերեսային են ապազգայնացրել Արևմտյան Գերմանիան, նրանց ԽՍՀՄ-ին դիմակայելու շրջանակում ձեռնտու էին մարտական տրամադրությունը պահպանած գերմանացիները։ ԳԴՀ-ում անցյալի վերաիմաստավորումը սկսվել է 20-25 տարի անց ներքին սոցիալ-տնտեսական գործընթացների արդյունքում։

Հույս ունեմ, որ Թուրքիայում նույնպես պատմական մեղքերի վերաիմաստավորում կլինի։ Ասում եմ ոչ թե Թուրքիայի նկատմամբ ունեցած հակակրանքի պատճառով, այլ ես այդպես եմ մտածել նաև Անկարայի հետ բարեկամական հարաբերությունների շրջանում։ Ուղղակի կան բաներ, որոնք վեր են ուրիշի ռացիոնալիզմի հասկացությունից, նույնիսկ էական չէ՝ ընդունելի է մեզ համար այդ ռացիոնալիզմը, թե ոչ։

Պատճառը միայն 1915թ.-ի հայկական վերքերը չեն։ Դա Հայրենական մեծ պատերազմի մարտական եղբայրությունն է։ Դա մեզանից յուրաքանչյուրի հայ ընկերներն ու հարազատներն են։ Երևանյան լճի հատակում տրոլեյբուսի կոտրված ապակիներն են, Սպիտակի ավերակները, Խաչատուր Աբովյանի տան դռան վերջին փակոցը։

Ես շատ եմ ուզում լինել Հայաստանում։ Թեև ես միշտ էլ այնտեղ եմ եղել։

 

 

Լրահոս
0