Հայ երեխաների «ալպինիզմային» երազանքներն իրականանում են

© Sputnik / Израиль Озерский / Անցնել մեդիապահոցАльпинисты
Альпинисты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մանկապատանեկան ակումբի առաջին խմբում արդեն 8 մարդ է գրանցվել, նրանցից երեքն աղջիկներ են։ Պարապմունքները կօգնեն երեխաներին դրսևորել իրենց որպես ալպինիստներ, փրկարարներ, ինչպես նաև ազատվել համակարգչային կախվածությունից

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի- Sputnik, Անի Լիպարիտյան. Ալպինիզմի ֆեդերացիայի հովանավորությամբ մարտի սկզբից կսկսվեն Ալպինիզմի մանկապատանեկան ակումբի առաջին պարապմունքները, Sputnik Արմենիային ասաց ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

Նրա խոսքով` երեխաներ կան, որոնք մեկ տարուց ավելի է` սպասում են ակումբի բացմանը։

Պրոֆեսիոնալների առաջ խնդիր է դրված` նպաստել 8-15 տարեկան երեխաների առողջ կենսակերպին։

«Մենք ուզում ենք երեխաներին փոխանցել այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ կկարողանան կողմնորոշվել և ճիշտ գործել արտակարգ իրավիճակներում, ինչպես քաղաքային պայմաններում, այնպես էլ` բնության գրկում»,- նշեց Դանիելյանը։

Այդ նախաձեռնության շնորհիվ երեխաները կգնահատեն ընկերությունը, կսովորեն թիմային աշխատել և առաջին օգնություն ցուցաբերել, որոշակի չափով կազատվեն համակարգչային կախվածությունից:
Sputnik Արմենիայի զրուցակիցը պատմեց, որ խմբում գրանցված երեխաների և դեռահասների ծնողները չեն վախենում իրենց երեխաների համար։

«Հիմնականում երեխաներին ակումբ են բերում նախկին ալպինիստները կամ այն ծնողները, որոնք հասկանում են, որ դա իսկապես շատ պետք է երեխային։ Պարապմունքները կանցկացնեն պրոֆեսիոնալները։ Կլինեն անվտանգության դասեր, փրկարարական ջոկատների հետ հանդիպումներ, փորձառու ալպինիստները պատմություններ կպատմեն երեխաների համար»,- ասաց Դանիելյանը, ով նույնպես դասախոսների շարքում է։

Հիմնական նպատակին հասնելու և լեռան գագաթ բարձրանալու համար երեխաները պետք է շատ պարապեն։ Պարապմունքները կսկսվեն տեսական երկամսյա դասերից։

«Կանցկացվեն նաև աշխարհագրության դասեր, հետո երկու ամիս շարունակ թեթև զբոսանքներ կանցկացվեն, դրանից հետո միայն կարելի է սար բարձրանալ»,- ասաց Ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահը։

Բարձր-բարձր լեռներում

Դանիելյանը տեղեկացրեց նաև, որ փետրվարի 22-ին յոթ ալպինիստից բաղկացած թիմը կմեկնի Թեհրան, որտեղ նրանք հանդիպում կունենան ողջ աշխարհի ալպինիզմի ֆեդերացիաների ղեկավարների հետ։

Այնուհետև ալպինիստները կբարձրանան Դեմավենդ (հանգած հրաբուխ, որը գտնվում է Իրանի տարածքում), որի գագաթին հասնելը շատ բարդ է հատկապես ձմռանը։

 

 

Լրահոս
0