00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մշակույթների բախում. միգրացիայի ասիական ու հայկական դեմքերը

© Sputnik / Сергей Потеряев / Անցնել մեդիապահոցЛагерь мигрантов в Белграде
Лагерь мигрантов в Белграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փախստականների զանգվածային տեղաշարժն Արևելքից դեպի Արևմուտք լուրջ խնդիրներ է ստեղծել շատ երկրների, օրինակ` Գերմանիայի համար, Սիրիայից փախստականներ կան նաև Հայաստանում։ Ինչի՞ կհանգեցնի մշակույթների բախումը. Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պարզաբանում է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի-Sputnik. Եվրոպական ու Ասիական մշակույթները միանգամայն տարբեր են իրենց հոգեբանությամբ ու արժեհամակարգերով, այնպես որ բախումներն անխուսափելի են, կարծում է Միհրդատ Մադաթյանը։

Որպես օրինակ նա նշեց, որ եվրոպական արժեքներն ավելի շատ տանում են կոսմոպոլիտիզմի, ազգերի վերացման։ Իսկ Ասիական ժողովուրդների մոտ ավելի շատ ազգային մտածելակերպ կա, ընտանիքի խնդիրն է ամուր դրված։ Եվ այստեղ բախումներ կլինեն։

«Կամ ազնվությունն ու ճշտապահությունը, որ հատուկ է գերմանացիներին, բնորոշ չէ ասիացիներին։ Արևելքի ազգերն իրենց մեջ ունեն խաբեբայություն և փորձում են այդպես ապրել Գերմանիայում։ Չի ստացվելու, չի համընկնելու»,- նշեց Մադաթյանը։

Նրա կարծիքով` եթե միգրացիան փոքրաքանակ է, օրինակ` 4-5 ընտանիք, կամ խոսքն աշխատանքային միգրացիայի մասին է, ապա այդ մարդիկ կընդունեն տվյալ երկրի արժեհամակարգը։

«Սակայն քանի որ մեծաքանակ միգրացիա է տեղի ունեցել, նրանք ոչ թե ընդունում են տեղի արժեհամակարգը, այլ թելադրում իրենցը, ու քանի որ նրանց քանակը մեծ է, այդ երկրի ներկայացուցիչները ստիպված են ընդունել նրանց»,- նկատեց Մադաթյանը` ավելացնելով, որ Ասիական միգրացիան անպայման Գերմանիայի վրա լուրջ ազդեցություն կթողնի։

Գերմանիան, որ ներգաղթյալների հետ կապված խնդիր ունի արդեն 100 տարուց ավելի, հիմա ավելի բարդ վիճակում է, քանի որ այս երկիր օրական մտնում է մի քանի հազար ներգաղթյալ։ Վիճակը լրջանում է նրանով, որ գերմանացիների մի մասը, կարեկցանքից ելնելով, միգրանտների կողքին է կանգնում, և ստացվում է, որ միգրանտները պաշտպանված են, կուշտ, տաք և պահանջներ են դնում։

Ըստ հոգեբանի` միգրանտները չեն կարող հասկանալ, թե ինչու իրենք պետք է ենթարկվեն տվյալ երկրի արժեհամակարգին և կանոններին։ Ու եթե դրան գումարվում են եվրոպական արժեքները` մարդու իրավահավասարություն, իրավունքների պաշտպանություն, ապա ստացվում է, որ այդ մարդիկ օգտվում են իրենց իրավունքներից։ Նրանք շատ են և թելադրում են իրենցը։ Այլ հարց է` դա եվրոպացիներին դուր է գալիս, թե ոչ։

Акции против исламизации Европы в европейских странах - Sputnik Արմենիա
Գերմանիայում աճում են փախստականների հոսքից դժգոհությունները
Կա ևս մեկ խնդիր` նմանատիպ մեծահոսք միգրացիայի մեջ լինում են նաև մարդիկ, որոնք հատուկ քայքայիչ նպատակներով են գնում տվյալ երկիր, կամ գնում են բավականին ապակառուցողական տարրեր, այսինքն` սովորաբար միգրացվում է երկրի վատագույն խավը։ Եվ խնդիրը, նրա կարծիքով, գնալով ավելի լրջանալու է։

Խոսելով Հայաստանի մասին` Մադաթյանը նկատեց, որ այստեղ խնդիրն ուրիշ է։ Նախ` Հայաստանը երբեք բազմազգ երկիր չի եղել, երկրորդ` Հայաստանն ավանդականությունը դեռևս պահող երկիր է և կարողանում է միգրանտներին բերել իր դաշտ։

«Դրան էլ գումարեք, որ սիրիահայերը մեր ազգակիցներն են, և մեր արժեհամակարգերը միմյանց օտար չեն, կարողանում ենք իրար հետ համակերպվել։ Սիրիահայերը լավ քաղաքացիներ են դարձել, ոչ մի կանոն չեն խախտում ու ոչ մի բռնություն չեն գործադրում»,- ասաց Մադաթյանը։

Այլ է խնդիրն աշխատանքային միգրացիայի դեպքում. աշխատանքային միգրացիայի դեպքում հայերը Հայաստանում արմատները չեն կտրում, Ռուսաստան մեկնելիս իրենց կանանց ու մայրերին են այստեղ թողնում, որ հետ վերադառնալու հնարավորություն ունենան։

«Այսինքն` հոգեբանորեն այս մարդիկ պատրաստ են հետ վերադառնալու, իրենք գնում են աշխատելու, գնում են ինչ-ինչ պատճառներով»,- նշեց նա։

Լինում են նաև «լուռ բաժանություններ», երբ մարդիկ գնում են գումար վաստակելու, բայց նրանց հիմնական նպատակը ոչ թե գումար վաստակելն է, այլ ընտանիքը լքելը։ Ամուսնալուծություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում, բայց իրականում տղամարդիկ ապրում են ընտանիքից հեռու։ Այսինքն` միգրացիաները տարբեր պատճառներ ու տարբեր դրսևորումներ ունեն։

 

 

Լրահոս
0