00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահագն Հովնանյանն ապրել է հումորով, սիրել անմոռաց ու կյանքից հեռացել ժպիտը դեմքին

© Sputnik / Асатур Есаянц Хачкар в память о Ваагне Овнаняне
Хачкар в память о Ваагне Овнаняне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի բարերար ու գործարար Վահագն Հովնանյանը կդառնար 84 տարեկան։ Օրերս Երևանի կենտրոնում նրա հիշատակին խաչքար–հուշարձան բացվեց։ Sputnik Արմենիայի թղթակցին Հովնանյանի մասին իր հուշերն է պատմել նրա ընկեր, Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Ռոլանդ Ավետիսյանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վահագն Հովնանյանի հետ ես ծանոթացել էի Արևմտյան Հայաստան իմ ուղևորության ժամանակ։ Մենք փոքր խմբով, որի կազմում էր նաև նա, գնացինք տեսնելու մեր պատմական հողերը։ Այն ժամանակ ես հիացած էի նրանով։ Դժվար է գտնել մի պատմաբանի, ով այդքան լավ իմանար իր ժողովրդի պատմությունը, ու երաժշտի, ով այդքան լավ իմանար ժողովրդական երաժշտությունը։ Նրա հետ շփվելն առանձնահատուկ հաճույք էր։ Մեր ուղևորությունը մոտ ութ օր տևեց։

© Sputnik / Асатур ЕсаянцՎահագն Հովնանյան
Ваагн Овнанян - Sputnik Արմենիա
Վահագն Հովնանյան

Հովնանյանը շատ լեզուներ գիտեր, այդ թվում` թուրքերեն։ Մի անգամ Վանում մտանք «Սուրբ Խաչ» եկեղեցի և ցանկացանք մոմ վառել ու «Հայր մերն» ասել հայերեն։ Թուրք ոստիկանը մեզ արգելեց։ Քիչ էր մնում վեճ սկսվեր։ Սակայն Հովնանյանը շուտ կողմնորոշվեց, զրուցեց ոստիկանի հետ, և նա հանդարտվեց։

Հումորի մարդ

Նա մայրաքաղաքում միայն մեկ ռեստորան էր սիրում ու միշտ միայն այնտեղ էր գնում, քանի որ այնտեղ հրաշալի կատարում էին հայկական ազգային երգեր։ Գրեթե ողջ աշխարհում ճանապարհորդած մարդը երբեք ցույց չէր տալիս սեփական մեծությունը։

Նա բոլորին շնորհակալ էր անգամ համեստ հյուրասիրության համար։ Վահագնը ժամերով կարող էր խոսել ու պատմել ցանկացած գրողի մասին։ Սա զարմացնում էր, ու ակամայից ինձ մոտ հարց էր առաջանում` ե՞րբ է նա հասցրել այդքան կարդալ։

Մենք հաճախ էինք իրար հյուր գնում։ Հումորի մարդ Հովնանյանը հավատացյալ էր։ Այդուհանդերձ կատակում էր նույնիսկ կրոնի ու եկեղեցականների մասին։ Սիրում էր Կոմիտասի ու Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։

Հիշում եմ` երեխաներիս այսպիսի խորհուրդ տվեց.

«Մի մտածեք, որ հենց սկզբից դուք պետք է բարձր վարձատրվող լավ աշխատանք ունենաք։ Երիտասարդ տարիներին ես մատուցող էի աշխատում ռեստորանում։ Սակայն այնտեղ երկար չաշխատեցի` մոտ 20 օր»։

Պարզվեց, որ Հովնանյանը մի օր հետևել է փորձառու մատուցողներին ու հիացել, թե ինչ թեթևությամբ են նրանք տանում սկուտեղներն ու սպասարկում մարդկանց։ Հաջորդ օրը Վահագնը որոշել է հետևել իր գործընկերների օրինակին ու սկուտեղի վրա շատ սպասք է դրել։ Սակայն սկուտեղը շուռ է եկել, և ամբողջ սպասքը կոտրվել է։ Ռեստորանի տերը բարկացած հարձակվել է նրա վրա։ Հովնանյանը հազիվ է փախել։

Սակայն նրան գտել են ու ասել, որ պետք է տիրոջը վճարի կոտրված սպասքի գումարը։ Հովնանյանը վճարել է իր` այդպես էլ չստացած 20 օրվա աշխատավարձով։

Մասնագիտությամբ նա ֆիզիկոս էր ու իր մասին այսպես էր պատմում.

«Ես աշխատում էի օրական 16-17 ժամ։ Հասկացա, որ ամեն ինչի կարելի է հասնել, եթե կա նպատակ ու սեր գործիդ նկատմամբ։ Ոչինչ հենց այնպես չի ստացվում»։

Մի անգամ Հովնանյանն իմ տանն ընթրիքի էր, երբ գնաց, կրտսեր որդիս մոտեցավ ինձ ու ասաց. «Հայրիկ, դու միշտ ինձ նկատողություն ես անում, որ ես ճիշտ ուտեմ, սպասքից օգտվեմ, իսկ Վահագն քեռին ձեռքերով էր ուտում»։ Եվ ես ոչինչ չկարողացա պատասխանել։

Ազատ մարդ

Այն ժամանակ, երբ նա հանդիպել էր կնոջը` Հասմիկին, ուրիշ ընկերուհի ուներ։ Մի օր նրանք միասին գնացել էին երեկույթի, որտեղ էլ նա ծանոթացել էր Հասմիկի հետ։ Հովնանյանը սիրահարվել էր առաջին հայացքից։

Նրանք ամուսնացան։ Հասմիկին նա սիրեց ողջ կյանքի ընթացքում։ Եվ երբ արդեն տարեց հասակում Հասմիկն առողջական խնդիրներ ունեցավ, նա ոչ ոքի չէր թողնում մոտենալ անվասայլակին, ինքն էր խնամում կնոջը։

Վերջին անգամ ես նրան տեսել եմ մահանալուց 20 օր առաջ։ Նա վատառողջ էր, տարբեր կլինիկաներում էր եղել։ Սակայն ամեն ինչ անօգուտ էր։ Այն ժամանակ նա ինձ ասաց, որ մենք վերջին անգամ ենք հանդիպում։ Ես առարկեցի, ասացի, որ մենք դեռ նարդի պետք է խաղանք, ինչին ի պատասխան` Վահագնը միայն ժպտաց։

Վահագն Հովնանյանը պարզապես ամերիկացի միլիարդատեր չէր, ով Երևանի արվարձանում 1998 թվականին կառուցեց Վահագնի թաղամասն` իր ենթակառուցվածքներով ու գոլֆի ակումբով։ Նա այն մարդն էր, ով սիրում էր Հայրենիքը, նա բարերար էր, ով ներդրումներ էր կատարում կրթության մեջ։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նա գումար հավաքեց աղետի գոտում նոր դպրոցներ և ուսումնական հաստատություններ կառուցելու համար։ 1992 թվականից Հովնանյանն ու նրա կինն Անանիա Շիրակացու անվան ազգային ճեմարանի գլխավոր հովանավորներն էին։

© Sputnik / Асатур Есаянц Խաչքար` Վահագն Հովնանյանի հիշատակին
Хачкар в память о Ваагне Овнаняне - Sputnik Արմենիա
Խաչքար` Վահագն Հովնանյանի հիշատակին

 

 

Լրահոս
0