Վարկանիշ. հայկական բանակն ուժեղ է վրացականից

© Sputnik / Asatur Yesayants / Военнослужащие
Военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը կոչ է անում շատ լուրջ չվերաբերվել Global Firepower կազմակերպության կազմած վարկանիշին, որում Հայաստանը 64–րդ տեղն է զբաղեցնում

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի- Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը բավական հոռետեսորեն է վերաբերվում Ռազմական հզորության գլոբալ ցուցիչ (Global Firepower) կազմակերպության վարկանիշին։

Կազմակերպության տվյալների համաձայն` 126 երկրի շարքում Վրաստանը հայտնվել է 75-րդ տեղում` հետ մնալով Հայաստանից (74-րդ տեղ) և Ադրբեջանից (64-րդ տեղ) գործող զինծառայողների, պահեստայինների և հարվածային ուղղաթիռների թվով։

«Նման վերլուծությունները բավական անլուրջ են»,- ասաց Հովհաննիսյանը Sputnik Արմենիա պորտալին։

Global Firepower վարկանիշի համաձայն` Հայաստանում կա 70 հազար գործող զինծառայող և 210 հազար պահեստային։ Հայաստանը, ինչպես նաև Վրաստանն ունի 41 ուղղաթիռ, բայց դրանցից 15-ն է հարվածային։ Հայաստանը Վրաստանին զիջում է ինչպես տանկերի (166), այնպես էլ հրետանային սարքավորումների քանակով (150)։

Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեն կազմում է 255 մլն դոլար, Վրաստանինը`380 մլն դոլար, Ադրբեջանինը` 3 մլրդ 185 մլրդ դոլար։

Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանում կան 70 հազար գործող զինծառայող, բայց պահեստայինների թիվը հասնում է 300 հազարի։

Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի 85 ուղղաթիռ, որոնցից 18-ը հարվածային են, 314 տանկ, 240 հրետանային սարքավորում։

Global Firepower-ի վարկանիշի առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։

Ռազմական հզորության գլոբալ ցուցիչը (Global Firepower Index) վարկանիշ է, որը գնահատում է աշխարհի պետության բանակները և գործոնները, որոնք ուղղակի կամ կողմնակի ազդեցություն ունեն երկրի ռազմական հզորության վրա։

Ցուցիչը հաշվարկելիս նկատի է առնվում ավելի քան 50 տարբեր գործոն։ Մասնավորապես, բանակի թիվը, տանկերի, նավերի, ինքնաթիռների և այլ ռազմական տեխնիկայի քանակը, ռազմական ոլորտի ֆինանսավորման մակարդակը, երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը, նավթամթերքների հասանելիությունը և այլ գործոններ, որոնք կարող են ազդել բանակի մարտունակության վրա։

 

 

Լրահոս
0