00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինն ու սնունդը` սրտային հիվանդությունների պատճառ

© SANTI BAÑONДиета. Обжорство
Диета. Обжорство - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարնան գալուն պես սրտանոթային հիվանդությունները սրվում են։ ԱՀԿ–ի տվյալով` աշխարհում ոչ վարակիչ հիվանդություններից մահացողների 48%–ն արյան շրջանառության համակարգի հիվանդություն է ունենում։ Սրտաբանն ու դիետոլոգը Sputnik Արմենիայի թղթակցին են ներկայացրել հիվանդությունը կանխելու հիմնական միջոցը։

Գոհար Սարգսյան, Sputnik.

«Լավ» սիրտ ունենալու գրավականն առողջ սնունդն է։ Յուղոտ սնունդ, աղի չարաշահում և միրգ-բանջարեղենի բացառում. այս քայլերը բերում են նրան, որ մի օր առողջ աշխատող սիրտը սկսում է թերանալ իր «գործում»։ Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը կարծում է, որ անառողջ սնվելու հիմնական պատճառները սոցիալական բնույթի են, մի քիչ էլ` անտեղյակության արդյունք։

«Քյաբաբ-խորոված ուտող հայ մարդու կերպարն այլևս չկա, նա ավելի շատ մետաֆորիկ է, քանի որ պաշտոնական տվյալով` Հայաստանում բնակչության ավելի քան 40 տոկոսը աղքատ է, նշանակում է` բնակչության մոտ 10 տոկոսն է կարողանում իրեն թույլ տալ լավ սնվել։ Մյուսները հիմնականում ուտում են շաքար պարունակող ուտելիք, կարտոֆիլ ու հացամթերք»,-ասաց դիետոլոգը։

© Арташес МартиросянԴիետոլոգ Վարդանուշ Պետրոսյան
Вардануш Петросян - Sputnik Արմենիա
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյան

Սրտի թշնամիներից մեկը շաքարն է։ Վարդանուշ Պետրոսյանի խոսքով` մի քանի տարի է, ինչ հայտարարվել է, որ շաքարը կոկաինից 4 անգամ ավելի ուժեղ թմրադեղ է։ Այսինքն` մարդն ինչքան ուտում է, այնքան կախվածության մեջ է հայտնվում։

«Շաքարի պահանջը չի կարող լինել առողջ։ Եթե մարդու մարմինը ցնցվում է այդ պահանջից, նշանակում է` արդեն կախվածության մեջ է։ Պարզապես մարդը պետք է այնքան գիտակից լինի, որ կառավարի ինքն իրեն»,-ասաց Պետրոսյանը։

© Sputnik / Vardanush PetrosyanՔաղցրավենիք
Диетические сладости - Sputnik Արմենիա
Քաղցրավենիք

Սրտաբան Միքայել Ադամյանը օրվա ընթացքում սրտի մի քանի վիրահատություն է անում։ Նրա խոսքով` սրտանոթային հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են 40-անց տղամարդկանց ու 45-անց կանանց մոտ, բայց այսօր հիվանդությունը երիտասարդացել է։

«Մեր քաղաքացիների համար սննդամթերքի վրա արգելք դնելը դժվար է։ Գալիս են կոնսուլտացիայի, խորհուրդ ենք տալիս բացառել յուղոտ ու քաղցր սննդատեսակները, մեկ էլ տեսնում ես` նույն օրը ռեստորանում խախտում են խոստացածը»,-ասաց Միքայել Ադամյանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե սրտանոթային հիվանդություններն ինչու են առավել հաճախ նկատվում տղամարդկանց շրջանում, սրտաբանը կեսկատակ, կեսլուրջ պատասխանեց` կանանց պատճառով։

«Իսկ եթե ավելի լուրջ, կինը բնության մեջ առանձնահատուկ դեր ունի, նա սերունդ շարունակող է։ Կանանց հորմոնները փրկում են, որ երկար ապրեն, դրա համար կանայք ավելի քիչ են հիվանդանում և ավելի ուշ»,-ասաց Միքայել Ադամյանը։

Այս ամենին զուգահեռ մասնագետները վստահեցրին, որ քաղաքացիների շրջանում սեփական առողջությանը հետևելու դրական միտում է նկատվում։ Նրանց օգնության են գալիս անվճար սքրինինգներն ու պետպատվերի շրջանակում ստենտավորումը։ Շնչահեղձություն, գլխացավ, կրծքավանդակի ցավեր. այս գանգատներն ունենալուն պես պետք է անհապաղ դիմել բժշկի։ Ինչպես բժիշկներն են ասում, լավ է կանխարգելել, քան բուժել։

 

Լրահոս
0