00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դարի հիվանդություն. բակտերիաները դիմանում են նույնիսկ հակաբիոտիկներին

© Photo : Louis ReedЛаборатория
Лаборатория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գիտնականներին մտահոգում է սինթետիկ հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության գլոբալ տարածումը։ Սանկտ Պետերբուրգի Պյոտր Առաջինի անվան պոլիտեխնիկական համալսարանի Մոլեկուլյար միկրոկենսաբանության լաբորատորիան կարևորում է նոր բնական հակաբակտերիալ «գործակալների» մշակումը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Գրիպի երկրորդային բարդություններից առաջացած մահվան դեպքերը գիտնականներին կրկին ստիպել է խոսել հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների ունեցած կայունության մասին։

«Բժշկության և գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների լայն ու անվերահսկելի կիրառումը հանգեցրել է նրան, որ արագ տարածում են ստացել հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունեցող բակտերիաները»,- ՌԻԱ Նովոստիին է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պյոտր Առաջինի անվան պոլիտեխնիկական համալսարանի Մոլեկուլյար միկրոկենսաբանության լաբորատորիայի վարիչ Կոնստանտին Սևերինովը։

Գիտնականը կարծում է, որ նոր հակաբիոտիկների մշակումը դանդաղ է ընթանում, իսկ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող է հանգեցնել նրան, որ բակտերիալ վարակներից մահացության դեպքերն ավելանան։

«Մարդկություն կարող է վերադառնալ «մինչհակաբիոտիկային» դարաշրջան`իր բոլոր հետևանքներով»,- նշել է պրոֆեսորը։

Գիտնականը կարծում է, որ Ռուսաստանում մեծանում է նոր բնական հակաբիոտիկ «գործակալների» որոնումն ու բակտերիալ վարակների դեմ պայքարի միջոցները։ Նրա խոսքով` Սանկտ Պետերբուրգի Պյոտր Առաջինի անվան պոլիտեխնիկական համալսարանի Մոլեկուլյար միկրոկենսաբանության լաբորատորիայում հետազոտություններ են անցկացվում և ուսումնասիրվում են բնական սնուցող միակցությունները, միկրոցինները (բնության մեջ բակտերիաները միկրոցիններ են օգտագործում «իրենց նմանների» դեմ պայքարելու համար)։

Ինչպես հստակեցրին լաբորատորիայում, ի տարբերություն այսօր բժշկության մեջ կիրառվող սինթետիկ հակաբիոտիկների, միկրոցինների տարբերակներ ստանալու համար կարող են օգտագործվել մոլեկուլյար կլոնավորման համեմատաբար պարզ մեթոդներ։ Կոնստանտին Սևերինովի խոսքով` դրանց միջոցով կարելի է բնական միկրոցինների այնպիսի տարբերակներ ստեղծել, որոնք բարձր բիոակտիվություն ունեն և կարող են նվազեցնել իրենց բնական տարբերակի նկատմամբ կայունություն ունեցող բակտերիաների աճը։

«Հակամիկրոբային հատկություններ ունեցող նյութերի համար մենք որոշում ենք քիմիական կառուցվածքը, այն միջոցները, որոնցով մենք ազդում ենք բակտերիաների վրա»,- ասել է նա` ընդգծելով, որ դրանցից որոշներն արդեն մինչկլինիկական փորձությունների փուլում են գտնվում։

Բացի այդ, լաբորատորիայում ուսումնասիրում են բակտերիոֆագները, բակտերիաների վիրուսները։ «Բակտերիոֆագները շատ են, և նրանք հրաշալի կերպով կարողանում են բակտերիաներ գտնել, բջիջի ներս մտցնել սեփական գեները և վարակված բակտերիան վերածել նոր բակտերիոֆագներ արտադրող ֆաբրիկայի»,- հստակեցրեց լաբորատորիայի վարիչը։

ԽՍՀՄ-ում բակտերիոֆագների կիրառման աշխատանքներն անցկացվում էին բակտերիալ վարակները բուժելու համար։ Արևմուտքում նման հետազոտություններ էին անցկացվում հակաբիոտիկների հայտնաբերումից առաջ, ավելի ուշ դրանք դադարեցվեցին։ «Այժմ բուժիչ բակտերիոֆագների նկատմամբ հետաքրքրությունը վերածնվել է, սակայն արդեն` նոր մակարդակով, մասնավորապես հեռանկարային է համարվում ոչ թե բակտերիոֆագների կիրառումը, այլ` նրանց կոդավորած սպիտակուցները, որոնք կարողանում են սպանել բակտերիալ բջիջները»,- նշել է գիտնականը։

Կոնստանտին Սևերինովը (ծնվել է 1967 թվականի ապրիլի 11-ին Լենինգրադում)համաշխարհային մակարդակի գիտնական է, մոլեկուլյար կենսաբանության ոլորտի մասնագետ, Ռութգերսի համալսարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ)պրոֆեսոր, ՌԳԱ մոլեկուլյար գենետիկայի ինստիտուտի և գենի կենսաբանության ինստիտուտի լաբորատորիաների վարիչ։ Կոնստանտին Սևերինովն ընդգրկված է Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտին կից «գործակող թիմի» կազմում, ինչպես նաև «Ռոսնանո» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդին առընթեր գիտատեխնիկական խորհրդի կազմում։

 

 

Լրահոս
0